Ոստիկանները ծեծել են ձերբակալված քաղաքացուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Ոստիկանները ծեծել են ձերբակալված քաղաքացուն

12:11 20.02.2018

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: 

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Բ.-ն հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործով առերես հարցաքննության նպատակով նշված ՔԿՀ-ից տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ պահվել է ձերբակալված անձանց համար նախատեսված խցում: Այդ ընթացքում, առանց որևէ մեկի թույլտվության, խուց են մտել ոստիկանության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցներ և ստիպել ընդունել ուրիշի գույքի հափշտակության դեպքը: Նրանց պահանջը մերժելուց հետո ոստիկանները հարվածել են իրեն և ծեծել:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

08:54 04.05.2024

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

Բրազիլիայի հարավում ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 39-ի, եւս 68-ը անհետ կորել է, հայտնում է G1 պորտալը։ Ավելի վաղ Metropoles-ը հայտնել էր 29 զոհի և 60 անհետ կորածների մասին: «Ռիո Գրանդե դու Սուլի կառավարությունը հաստատել է, որ փոթորիկների հետևանքով զոհվել է 39 մարդ, 68-ը անհետ կորել է, 74-ը՝ վիրավորվել»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։ […] ...

Նոր Արեշ փողոցում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով գետի հենապատը փլուզվել է

08:11 04.05.2024

Նոր Արեշ փողոցում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով գետի հենապատը փլուզվել է

Գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով ջրալցվել են հարակից տները։ 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...

Փրկարարները դին դուրս են բերել փոսից

08:02 04.05.2024

Փրկարարները դին դուրս են բերել փոսից

Մայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ, քաղաքացի է ընկել և մահացել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գ․ […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

23:15 03.05.2024

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […] ...

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:59 03.05.2024

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Վաշինգտոնի ավագ դպրոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 17-ամյա աշակերտը հոսպիտալացվել է. Այս մասին X-ում հայտնել են տեղական ոստիկանության վարչությունից։ «Նախնական տվյալներով՝ գնդակը դիպել է դպրոցի շենքին և ապա՝ աշակերտուհուն։ Նա թեթև վնասվածքներ է ստացել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ոստիկանությունն ընդգծել է, որ դպրոցի շենքի ներսում անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Ինչպես ասուլիսում հայտնել է […] ...

ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:02 03.05.2024

ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1973 թ․) և […] ...

BACK_TO_TOP