12:07 18.04.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը:
Մրցույթի հիմնական գաղափարներն են արժևորել դպրոցի խոհարարի մասնագիտության կարևորությունը և ոգեշնչել դպրոցականների համար սնունդ պատրաստող անձանց, որպեսզի նրանք ստեղծագործ մոտեցում ցուցաբերեն աշխատանքին։
Մրցույթին կարող են մասնակցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրում ընդգրկված ՀՀ ութ մարզերի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք և Լոռի) դպրոցների ճաշարանների բոլոր աշխատակիցները։
Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ որակավորման մրցաշար և եզրափակիչ։ Որակավորման փուլից հետո ընտրված հինգ հաղթողները կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ։
Մրցույթի հաղթողներն արժեքավոր մրցանակներ ու մասնակցության հավաստագրեր կստանան, իսկ նրանց կողմից մրցույթին ներկայացված ուտեստները կդիտարկվեն դպրոցական ճաշացանկում ընդգրկվելու համար։
«Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթին մասնակցելու համար հայտը պետք է ուղարկի դպրոցը՝ ներկայացնելով իր խոհարարի հայտադիմումը։
Մրցույթի կանոնների և հայտերի ներկայացման պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ:
Որակավորման մրցաշարը կմեկնարկի 2022 թ․ ապրիլի 18-ին և կավարտվի հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին։
Եզրափակիչ փուլի մասնակիցների առաջադրումը տեղի կունենա 2022 թ․ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա 2022 թ․ դեկտեմբերին։
Մրցույթի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք գրավոր ուղղել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ [email protected]։
Մրցույթին կարող եք հետևել նաև հետևյալ ֆեյսբուքյան էջում, որպեսզի բաց չթողնեք կարևոր իրադարձությունները։
Խոհարարների մրցույթը Հայաստանում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր մասը կդառնա։ 2014 թ․-ից ի վեր ՊՀԾ-ի տրամադրած 6 տեսակի չոր սննդի շնորհիվ մարզերի դպրոցները տաք սնունդ են տրամադրում տարրական դասարանների երեխաներին։ Զուգահեռաբար մարզերը «Դպրոցական սնունդ» ծրագրի մթերային մոդուլից տեղափոխվում են Ազգային ծրագիր և սկսում աշխատել դրամային մոդուլով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պետական բյուջեից ստանալով ֆինանսավորում։ Հաջողությամբ իրականացվող և նորանոր մարզեր ընդգրկող ծրագրի նպատակն է պետության ֆինանսավորմամբ տարրական դասարանների աշակերտներին հավասարակշռված, տաք սնունդ տրամադրելը։ Այս պահին Ազգային ծրագիր է անցել ութ մարզ. 2-ում դեռևս ծրագիրն իրագործվում է ՄԱԿ ՊՀԾ աջակցությամբ։
2017 թ․-ից դպրոցների խոհարարները պարբերաբար վերապատրաստվել են դպրոցական սննդի անվտանգ պատրաստման տեխնոլոգիաների բնագավառում։ «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը Հայաստանի տարբեր դպրոցների խոհարարներին դպրոցական սննդի պատրաստման, ձևավորման և մատուցման գործում իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրելու հնարավորություն կընձեռի։ Այդ սնունդը պետք է համապատասխանի դպրոցական անվտանգ սննդի բոլոր չափորոշիչներին և սիրված լինի երեխաների կողմից։
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...