14:18 03.05.2022
2021թ. մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք սահմանում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար: Այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական և ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության: Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին և ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985թ. դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1891. հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ նույն մասի չորրորդ պարբերության «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով:
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքից առաջարկվում է հանել նաև տուգանքներին վերաբերող դրույթները, քանի որ դրանք սահմանված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:
Նախարարը նշել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տուգանքների չափերի բարձրացումը պայմանավորված է օրենքի սահմանած պահանջների խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցի համաչափության տրամաբանությամբ, քանի որ «թույլ» պատժամիջոցի առկայության պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Պատժամիջոցի խստացման առաջարկ արվել է նաև ԵԱՏՄ մոնիթորինգ խմբի կողմից` ապահովելու համար պատժամիջոցների ներդաշնակությունը ԵԱՏՄ տարածքում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը հայտնել է, որ հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:
17:53 23.07.2025
Զելենսկու գրասենյակի ղեկավարը պատմել է Թուրքիա կատարած այցի մասինՎլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ այցելել է նաև Թուրքիա և հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Չորեքշաբթի օրը ավելի վաղ Անկարա էր ժամանել ուկրաինական պատվիրակությունը։ Ըստ մի շարք ուկրաինական լրատվամիջոցների՝ պաշտոնյաները հանդիպել են Էրդողանի հետ։ «Ժամանեցի Անկարա և կարևոր հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», – ասվում է […] ...
17:47 23.07.2025
Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակըՀուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ […] ...
17:41 23.07.2025
Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովանը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Զրինսկիին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը այս խաղում գոլի և գոլային փոխանցման հեինակ է դարձել։ «Սլովանի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: ...
17:30 23.07.2025
Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: Միաժամանակ վստահեցրել է, որ 300․000 ՀՀ […] ...
17:17 23.07.2025
Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ ժամը 12:00-ից մինչը 12։30-ն ընկած ժամանակահատվածում Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
17:05 23.07.2025
Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերումՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող կանցնի «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին կհամալրի Պարեկային ծառայության շարքերը։ Ոստիկանության ծառայողի երդման […] ...