14:44 03.05.2022
2019թ. դեկտեմբերի 4-ին խորհրդարանն ընդունել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն` 2020թ. հունվարի 1-ից ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն ընկերությունների, որոնք, 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն, համարվում են հանրային հետարքրքություն ներկայացնող կազմակերպություններ: Օրենքի ընդունման նպատակն է, որ հանրային հետաքրքրություն չներկայացնող, փոքր, հաճախ չգործող ընկերությունները չներկայացնեն այդ հաշվետվությունները: «Օրենսդրությունը պետք է շարունակաբար թեթևացնել, ազատել խութերից կամ թաքնված ականներից. սա կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման գործիքներից մեկն է»,- ներկայացնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը` մայիսի 3-ի ԱԺ նիստում ասել է հեղինակ Գևորգ Պապոյանը: Քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածում ևս առաջացել է նման փոփոխության անհրաժեշտություն, ըստ որի` հաշվետվություն կներկայացնեն միայն հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները: Կառավարությունը և ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել են դրական եզրակացություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմամբ` համատարած վերահսկողության ձգտումը կասեցնելը տեղին է, որովհետև 2018թ. հեղափոխության կարևոր նպատակներից մեկն էլ հասարակությունից, այդ թվում նաև տնտեսավարողներից տարված ազատության, իրավունքների վերադարձն է:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը կհամապատասխանի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ` առաջարկվող փոփոխությունները միտված են միևնույն հարաբերությունները կարգավորող տարբեր օրենքներում առկա կարգավորումների հստակեցմանն ու մեկտեղմանը:
18:04 23.07.2025
Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է կաթողիկոսական տեղապահ. ՓաշինյանՎեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգևոր օրակարգ է, մեր Եկեղեցին, և Եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որովհետև դժվար, եթե չասենք՝ անհնար է Հովհաննես Թումանյանի երազած և պատգամած հանրային-բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ […] ...
17:53 23.07.2025
Զելենսկու գրասենյակի ղեկավարը պատմել է Թուրքիա կատարած այցի մասինՎլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ այցելել է նաև Թուրքիա և հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Չորեքշաբթի օրը ավելի վաղ Անկարա էր ժամանել ուկրաինական պատվիրակությունը։ Ըստ մի շարք ուկրաինական լրատվամիջոցների՝ պաշտոնյաները հանդիպել են Էրդողանի հետ։ «Ժամանեցի Անկարա և կարևոր հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», – ասվում է […] ...
17:47 23.07.2025
Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակըՀուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ […] ...
17:41 23.07.2025
Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովանը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Զրինսկիին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը այս խաղում գոլի և գոլային փոխանցման հեինակ է դարձել։ «Սլովանի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: ...
17:30 23.07.2025
Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: Միաժամանակ վստահեցրել է, որ 300․000 ՀՀ […] ...