Իրանում սուֆի մահմեդականների և իրավապահների բախումների հետևանքով կա 6 զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

Իրանում սուֆի մահմեդականների և իրավապահների բախումների հետևանքով կա 6 զոհ

12:22 21.02.2018

Իրանում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և սուֆի մահմեդական կրոնական համայնքի ներկայացուցիչների միջև: Բախումների հետևանքով 5 իրավապահ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել: Ցուցարարները նույնպես հաղորդել են 1 զոհի մասին: Ոստիկանությունը նաև շուրջ 300 մարդու է ձերբակալել:  

Սուֆի կրոնական համայնքի անդամները, որոնց նաև դերվիշներ են անվանում, բողոքի ակցիա են կազմակերպել Թեհրանում: Սուֆիները բողոքում են, որ կրոնական ճնշումների են ենթարկվում իշխանությունների կողմից: Նախ ցուցարարները հավաքվել են ոստիկանական բաժանմունքի առջև՝ պահանջելով իրենց համայնքի անդամներից մի քանիսին ազատ արձակել: Այնուհետև նրանք շարժվել են դեպի իրենց 90-ամյա առաջնորդ Նուրալի Թաբանդեհի տուն, քանի որ լուրեր են շրջանառվել, թե Իրանի իշխանությունները կարող են ձերբակալել նրան:

Իրավապահների և ցուցարարների միջև առաջին բախումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ փետրվարի 19-ին: Իրավապահները փորձել էին զսպել ցուցարար դերվիշներին, սակայն վերջիններս ավտոբուսով մխրճվել էին ոստիկանության շարքերի մեջ: Միջադեպի հետևանքով 3 ոստիկան էր զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել: Դերվիշներն էլ իրենց հերթին հայտնել էին, որ այս բախումների հետևանքով զոհվել է իրենց համայնքի անդամների մեկը:

Մեկ այլ ընդհարման ժամանակ 2 իրավապահ է զոհվել. ցուցարարները ավտոմեքենայով նրանցից մեկին վրաերթի են ենթարկել, մյուսին՝ դանակահարել: Իրանական պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին երկու զոհվածները բասիջ ջոկատների անդամ են. այս ջոկատները ստեղծվել են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խոմեյնիի հրամանով Իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո:

Ոստիկանությունը շրջափակել է բախումներին հարող փողոցները և մեծ քանակությամբ աշխատակիցներ տեղակայել այնտեղ: Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել է 300 մարդ, այդ թվում՝ իրավապահներին վրաերթի ենթարկած ավտոբուսի և ավտոմեքենայի վարորդները:

Բախումների պատճառով վնասվել է հանրային և անձնական սեփականություն համարվող գույք: Թեհրանի ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ փետրվարի 20-ին արդեն անվտանգության ուժերին հաջողվել է կարգ ու կանոն հաստատել:
Սուֆիզմը կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունք է իսլամում: Չնայած այս ուսմունքն Իրանում պաշտոնապես արգելված չէ, այնուամեյանիվ, դրա հետևորդները իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

08:30 18.07.2025

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

08:20 18.07.2025

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

08:00 18.07.2025

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

BACK_TO_TOP