17:25 17.07.2025
Շուրջ 1 շաբաթից Հայաստանը կհյուրընկալի մարզական ևս մեկ խոշոր իրադարձություն՝վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մրցաշարի մեկնարկին ընդառաջ՝ Հյուսիսային պողոտայում այսօր տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի անդամները, մարզիչներ, մարզասերներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել սպասվելիք իրադարձության առթիվ: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ֆեդերացիայի գործուն քայլերն ու թիմի գործադրած ջանքերը վերջին շրջանում առավել նկատելի են:
«Մի քանի օրից մարզաշխարհի ուշադրությունն ուղղվելու է վոլեյբոլին և Երևանում կայանալիք Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությանը, որի հերոսները լինելու են մեր մարզիկները: Վստահ եմ՝ մարզիկները լավագույնս պատրաստ են առաջնության մեկնարկին, իսկ վարչական թիմն էլ ողջ ծավալով ու ներուժով օգտակար կլինի Հայաստանի թիմի հաջող մրցելույթներին»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ հաջողություն և հաղթական մրցելույթներ մաղթելով հայ մարզիկներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև միջազգային մրցաշարեր հյուրընկալելու ՀՀ քաղաքականությունը, որը, նրա դիտարկմամբ, նպաստում է աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը:
Այս օրերին Երևանում ընթանում է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Տարվա ընթացքում մեր երկիրը հյուրընկալել է նաև տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունն ու կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղար Կարեն Ասմարյանը ևս շնորհավորել է ներկաներին՝ 2025 թվականին Հայաստանում վոլեյբոլի աննախադեպ միջոցառում անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ ՀՎՖ-ն այս միջոցառմանը պատրաստվել է շուրջ երեք տարի՝ անելով առավելագույնը: Կարեն Ասմարյանը շնորհակալություն է հայտնել մարզիչներին՝ ընդգծելով նրանց անգնահատելի ներդրումը թիմի հաջողություններում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում բոլորն ականատես կլինեն Հայաստանի հավաքականի հաղթանակներին։ Կարեն Ասմարյանը հույս է հայտնել՝ մեծ թվով երկրպագուներ ներկա կգտնվեն առաջնության հանդիպումներին և կաջակցեն Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականին:
Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը՝ Հայաստանի և ևս 15 երկրի մասնակցությամբ: Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն:
Առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 60 հանդիպում Գազպրոմ Արմենիայի ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:
21:48 17.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Բերդ-Պառավաքար ճանապարհին զենք-զինամթերք էր թողելՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բերդ-Պառավաքար ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, զենք և զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «Կարաբին» տեսակի մարտական ակոսափող հրազեն, ինքնաձիգի 100 փամփուշտ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և փամփշտատուփ։ Հիշեցնենք, որ […] ...
21:35 17.07.2025
Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվիԿառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Մել Մետալ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատում, ընկերությունը նախատեսում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 […] ...
21:27 17.07.2025
Հայտնի է ԿԼ-ի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմըԲելառուսական մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիման մրցավար է նշանակվել Դմիտրի Դմիտրիևը, խաղադաշտում նրան կօգնեն Դմիտրի Ժուկը և Դենիս Եմելյանչիկովը, չորրորդ պաշտոնյան Վիկտոր Շիմուսիկն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում։ ...
21:14 17.07.2025
Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցըՀուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։ Այս մասին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: «Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։ Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։ Բոլորին մաղթում ենք բարի երթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...
21:01 17.07.2025
Հատկապես երեխաների հետ խստորեն պահպանեք երթևեկության կանոններըՕրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը […] ...