18:04 04.05.2022
«Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Ազգային ժողովի կողմից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Ըստ այդմ, լուծվում են կենսաթոշակային օրենսդրության իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրներ, հստակեցվում են որոշ ձևակերպումներ, իսկ առանձին դեպքերում կատարվում են խմբագրական բնույթի որոշ փոփոխություններ։
Մասնավորապես՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, ի թիվս այլ կարգավորումների, սահմանվել է հետևյալը՝
☑️ զինծառայողի 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ ունենալու պարագայում հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակներն այսուհետ կհաշվարկվեն զինծառայության փաստացի ստաժից (ներկայումս հաշվարկվում է զինծառայության 20 տարվա ստաժից)։
☑️ Աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում կհաշվառվի հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ամբողջ ժամանակահատվածը (ներկայումս հաշվառվում է առավելագույնը՝ 10 տարի)։
☑️ Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելն այսուհետ կհաստատի նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը (ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը)՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա (ներկայումս հաստատում է միայն վճարող կազմակերպությունը՝ բանկը կամ «ՀայՓոստը»)։
☑️ Կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի, այսինքն՝ կենսաթոշակի վճարումը կշարունակվի ոչ միայն զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու, այլ նաև վարժական հավաքի կանչվելու դեպքերում։
☑️ Հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը չեն կարող պակաս լինել, համապատասխանաբար, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:
Ի թիվս վերոնշյալ փոփոխությունների՝ կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար։
15:46 20.06.2025
Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել15:35 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...
15:31 20.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ ՊեսկովՌուսաստանի երկխոսությունը ուկրաինական կողմի հետ շարունակվում է՝ չնայած Կիևի ռեժիմի անկանխատեսելիությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կապերը կշարունակվեն։ Հնարավո՞ր են սադրանքներ Կիևի ռեժիմի կողմից։ Այո, դրանք հնարավոր են։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը և շատ անկանխատեսելի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:26 20.06.2025
Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրըԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […] ...
15:21 20.06.2025
Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերանՆյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր: Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը, Կառլոս Սայնսը, Լանդո Նորիսը և այլ անվանի արշավորդներ: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև գլխավոր դերասան ու պրոդյուսեր Բրեդ Փիթը: իԻկ ահա Աշխարհի ներկայիս չեմպիոն Մաքս Ֆերստապենը դարձյալ չի մասնակցել […] ...
15:12 20.06.2025
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար: Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։ Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների […] ...
14:55 20.06.2025
Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցությունԵրևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: ...