14:15 05.05.2022
Մայիսի 17-ին՝ ժամը 9:30-ին, Երևանում տեղի կունենա Քաղաքապետների դաշնագրի ակումբի երրորդ հանդիպումը։
Քաղաքապետների դաշնագրի ակումբը ձևավորվել է ԵՀ «Քաղաքապետների դաշնագիր հանուն Կլիմայի և էներգիայի» նախաձեռնության ներքո և ԵՀ «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում:
Ակումբի գործող նախագահը Սպիտակ համայնքի ղեկավար պրն Քաջայր Նիկողոսյանն է, փոխնախագահը՝ Տաշիր համայնքի ղեկավար պրն Էդգար Արշակյանը։ Նիստի ընթացքում նախատեսվում է նաև Քաղաքապետների դաշնագրի ակումբի նախագահի և փոխնախագահի ընտրություններ։
Թեկնածությունների ներկայացման ժամկետը՝ մայիսի 12-ը ներառյալ։
Ակումբի հիմնական առաքելությունն է ամրապնդել քաղաքական երկխոսությունը տեղական իշխանությունների և համապատասխան ազգային ու միջազգային շահառուների միջև՝ նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր համայնքներում կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ռազմավարությունների) մշակման և իրականացման համար, այդ թվում՝ համայնքային ծրագրերի ֆինանսավորման և ներդրումների համար առկա խոչընդոտների քննարկման և դրանց հաղթահարման մոտեցումների նույնականացման միջոցով:
Ակումբը պետք է նպաստի բոլոր ներգրավված շահառուների միջև տեղեկատվության ու փորձի փոխանակմանը, ապահովի փոխգործակցություն համապատասխան նախաձեռնությունների, համայնքային, պետական և միջազգային ծրագրերի և գործողությունների միջև, ինչպես նաև ծառայի որպես հարթակ՝ երկրում Դաշնագրի շրջանակներում իրականացվող գործողությունների և զարգացումների քննարկման համար:
«Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող գործընկերների կոնսորցիումի շրջանակներում Հայաստանի համայնքների միությունը շահել է «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք III» մրցույթը: Որպես Դաշնագրի գործընկեր կազմակերպություն՝ Հայաստանի համայնքների միությունը կարևոր դերակատարություն ունի 2022թ. հունվարին ԵՀ-ի կողմից մեկնարկած «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» ծրագրի երրորդ փուլի իրականացման հարցում:
«Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցած 28 համայնքներից 20-ն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` Քաղաքապետների դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:
Նոր Դաշնագրին միացող համայնքները հանձնառություն են ստանձնում նվազեցնել արտանետումները 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև ապահովել իրենց տարածքների կլիմայական դիմակայունությունը՝ մշակելով և մինչև 2030թ. իրականացնելով կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ: Առաջարկվող գործողություններն ամփոփվում են Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրում (ԿԷԶԿՊԳԾ):
Նոր դաշնագրին միացած համայնքները հնարավորություն են ստանում օգտվել ԵՄ կողմից նոր Դաշնագրին անդամակցող համայնքների համար նախատեսված տեղեկատվական, փորձագիտական, ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից, որը տրամադրվում է տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների միջոցով:
Նշենք, որ Քաղաքապետների դաշնագրի ակումբի հանդիպման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն նաև համայնքների հանձնառությունները և առաջիկա գործողությունները, Ծրագրի և Դաշնագրին անդամակցող, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու ցանկություն ունեցող համայնքների միջև համագործակցության շրջանակները:
Օրակարգը՝ այստեղ։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...