Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար

14:50 05.05.2022

Կառավարությունը հաստատել է «Սի ընդ Էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ որպես ՀՀ տարածքից արտահանման և (կամ) ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Արդյունքում՝ հնարավորություն կտրվի ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ երկար տարիներ երկիրն առնչվել և առնչվում է Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ եղանակային պայմաններին: «Բայց հիմա այս պրոբլեմատիկան ավելի է սրվել: Ինչո՞ւ, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների, Սև ծովով, ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավական մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելուն: Իսկ այդտեղ դարձյալ զուգահեռ ճանապարհի ամբողջը կամ հսկայական մասն անցնում է Վերին Լարսով: Սրա արդյունքում՝ Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը չեմ կարող ասել կրկնապատկվել է, եռապատկվել է, թե քառապատկվել, բայց առնվազն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են:

Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, որի հետ կապված ես կուզեի ճշգրտում անել: Երբ ասում ենք կանոնավոր երթուղիներ, նկատի ունենք, որ շաբաթը երկու անգամ կոնկրետ ժամերի այդ փոխադրումն իրականացվում է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե որ օրն է, որ իրենք կարող են այդ ծառայությունից օգտվեն»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդավորումը, բնականաբար, հավերժ չի լինելու և հույս հայտնել, որ տնտեսական այս սխեման կսկսի աշխատել և ի վերջո ժամանակի ընթացքում կամաց-կամաց կանցնի մասնավորին. «Այսինքն՝ մեր նպատակը ենթակառուցվածքի կայացումն ու զարգացումն է»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այսօր Վրաստանի հատվածում մոտ 12 հազար բեռնատար է կուտակվել, որից ավելի քան 1000-ը հայկական մեքենաներ են: «Այս լաստանավային հաղորդակցության գործարկումը բնավ չի նշանակում, որ մենք դադարում ենք այլ ուղղություններով աշխատանքը: Հակառակը՝ մենք ամենժամյա կապի մեջ ենք մեր ռուս և վրացի գործընկերների հետ: Մենք հիմա փնտրում ենք այն լուծումները, որոնք թույլ կտան, որ հայկական բեռները, որոնք ուղղակի տարանցիկ պետք է Վրաստանով անցնեն և մաքսազերծման որևիցե խնդիր չունեն, կարողանան ինչքան հնարավոր է արագ անցնել այդ մաքսակետով: Կարծում եմ՝ այդ առումով էլ շուտով կունենանք նորություններ: Այնուամենայնիվ, այսօր խնդիրն իսկապես բարդ է, մեր մեքենանները Վրաստանում 10 օրից ավելի են կանգնում մինչև կարողանում են Լարսի անցակետն անցնել: Օգտվելով առիթից, ուզում եմ մեր արտահանողներին և ներմուծողներին ասել, որ մենք զբաղվում ենք այս հարցով և շուտով կառաջարկենք լավ լուծումներ»,- ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախարարի նշած տեղեկատվությունը կրկնակի անհանգստացնող է համարել: «Մենք հիմա մրգի և բանջարեղենի արտահանման սեզոնի մեկնարկին ենք մոտենում: Եվ այստեղ մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք: Հիմա նույնիսկ մտածում ենք, չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական, նույնիսկ օդային ենթակառուցվածքների գործարկման վերաբերյալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով նաև, որ մարտի առաջին 15-20 օրվանից հետո արտահանման ծավալների շատ էական աճ է նկատվում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Տեքստիլ հոմ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 2018 թ. Հիմնադրված ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Ընկերությունը արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Արտադրանքի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 250 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2024 թ. ավարտը, նախատեսվում է ստեղծել 140 նոր աշխատատեղ մինչև 190,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 90 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9 մլն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP