Ինչպես ճապոնացի սնոուբորդիստուհին սկսեց նկարահանվել պոռնոֆիլմերում, իսկ հետո վերադարձավ մեծ սպորտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Ինչպես ճապոնացի սնոուբորդիստուհին սկսեց նկարահանվել պոռնոֆիլմերում, իսկ հետո վերադարձավ մեծ սպորտ

15:03 21.02.2018

2006 թվականին մեծ սենսացիա էր,  երբ դեռ 18-ը չլրացած ճապոնացի սնոուբորդիստուհի Մելո Իմաին Թուրինի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Նա մարզական ընտանիքից էր՝ հայրը սնոուբորդի մարզիչ էր, եղբայրը նույնպես զբաղվում էր այդ մարզաձևով:  Ընտանիքը, սակայն, համարվում էր անապահով: 

Մելո Իմաիի թուրինյան օլիմպիադան ճակատագրական եղավ: Նա ծանր վնասվածք ստացավ և ստիպված էր ավարտել մարզական կարիերան:  Ճապոնուհին սկսեց աշխատանք փնտրել: Հայտնվեց նախ՝ գիշերային ակումբներում, ապա նաև պոռնոֆիլմերի ստուդիայում: 

2008 թվականին նրա մասնակցությամբ առաջին պոռնոֆիլմը նկարահանվեց, 2014-ին ֆիմերի թիվը հասավ 5-ի: 

«Ես մեծ գումարներ էի աշխատում և կարող էի ակումբում մեկ գիշերվա ընթացքում ծախսել մինչև 9 հազար դոլար, մինչդեռ նախկինում՝ նույնիսկ ընկերոջս ծննդյան օրը, չէի կարող մի էժանագին նվեր գնել»,- խոստովանել է Մելո Իմաին: 

Այնուամենայնիվ, պոռնոդերասանուհու մասնագիտությունից նա հոգնեց և որոշեց վերադառնալ մեծ սպորտ: 12 տարվա ընդմիջումից հետո մարզուհին մասնակցեց All Japan Snowboarding Championships մրցաշարին: Սա Ճապոնիայի ազգային առաջնությունն է, որն անցկացվում է 1982 թվականից: 

Սենսացիոն վերադարձը մեծ սպորտ նշանավորվեց նույնքան սենսացիոն հաղթանակով: Մելո Իմաին դարձավ Ճապոնիայի չեմպիոն արդեն 30 տարեկանում, սակայն չհասցրեց ընդգրկվել օլիմպիական հավաքականում: Հիմա արդեն Մելոն Իմաին վերջնական որոշում է ընդունել՝ հրաժարվել պոռնոինդուստրիայից և ամբողջությամբ նվիրվել սպորտին:

Ճապոնուհին մտադիր է մասնակցել 2022 թվականի Օլիմպիական խաղերին և նվաճել ոսկե մեդալ:   

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

17:31 21.08.2025

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի […] ...

BACK_TO_TOP