ԿԳՄՍ փոխնախարարը ներկա է գտնվել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC

ԿԳՄՍ փոխնախարարը ներկա է գտնվել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությանը

17:47 06.05.2022

Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում:

«Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների հիմնման գործընթացները շարունակական բնույթ են կրում: Լաբորատորիաներն ու կենտրոնները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթության, այլև գյուղատնտեսության ոլորտի փորձագիտական և հետազոտական ուղղությունները զարգացնելու համար: Գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ընդունված և բավականին արդյունավետ մեթոդ է ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ կրթության նորարարության, ինչպես նաև արտադրական և հետազոտական նպատակներով նմանաբնույթ կենտրոնների ու լաբորատորիաների բացումը բարձրացնում է ագրարային կրթության և համալսարանի հանդեպ գրավչությունը: Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում մենք պետք է կարողանանք ճիշտ և արդյունավետ կիրառել գիտելիքները՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և մասնավորապես ԿԳՄՍՆ-ին՝ համալսարանի նախագծերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կեպերը, «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը։

«Այս միջոցառումն իսկապես շատ կարևոր է: Գյուղատնտեսությունը նորարարական ոլորտ է համարվում, ուստի պետք է շարունակել զարգացնել այն, քանի որ սննդի անվտանգությունն այսօր առաջնահերթություն է բոլորի համար: ԵՄ-ն գյուղատնտեսության ու զարգացման ոլորտի առաջամարտիկներից է: Մեր նպատակն է աջակցել գյուղատնտեսներին՝ ստանալու կանաչ գյուղատնտեսություն՝ ներգրավելով նաև կրթության ոլորտը: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը դրական արդյունք է տվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն շարունակական է լինելու»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Լաբորատորիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Լաբորատորիայի կահավորմանն աջակցել է «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը։

Ագրոդրոնների լաբորատորիան համալսարանի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսների կողմից օգտագործվելու է ուսումնահետազոտական նպատակներով: Դրա հնարավորություններից օգտվելու են նաև ֆերմերները և մասնագետները: Կենտրոնն իրականացնելու է նաև խորհրդատվական ծառայություն։

Հավելենք, որ լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունից հետո փոխնախարար Կարեն Թռչունյանն այցելել է նաև համալսարանում գործող այլ լաբորատորիաներ ու կենտրոններ: Մասնավորապես մասնակցել է Ճարտարագիտական նախագծերի մոդելավորման սենյակի բացման արարողությանը, ծանոթացել Տվյալագիտության ամբիոնի կազմում գործող գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաների աշխատանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

15:35 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ Պեսկով

15:31 20.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ Պեսկով

Ռուսաստանի երկխոսությունը ուկրաինական կողմի հետ շարունակվում է՝ չնայած Կիևի ռեժիմի անկանխատեսելիությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կապերը կշարունակվեն։ Հնարավո՞ր են սադրանքներ Կիևի ռեժիմի կողմից։ Այո, դրանք հնարավոր են։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը և շատ անկանխատեսելի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

15:26 20.06.2025

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […] ...

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան

15:21 20.06.2025

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր: Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը, Կառլոս Սայնսը, Լանդո Նորիսը և այլ անվանի արշավորդներ: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև գլխավոր դերասան ու պրոդյուսեր Բրեդ Փիթը: իԻկ ահա Աշխարհի ներկայիս չեմպիոն Մաքս Ֆերստապենը դարձյալ չի մասնակցել […] ...

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ

15:12 20.06.2025

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար: Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։ Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների […] ...

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

14:55 20.06.2025

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

Երևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: ...

BACK_TO_TOP