Հադրութի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու գործով նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Հադրութի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու գործով նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ

19:27 06.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի կողմից պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, մարտադաշտն ինքնակամ լքելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմից և 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, Ա. Ղ.-ն, իրականացնելով ՊԲ N զորամասի տանկային աշտարակների գումարտակի հրամանատարի պարտականությունները, 2020 թվականի դեկտեմբերի 12-ին ստացած հրամանի համաձայն՝ իր ենթակա անձնակազմի հետ տեղակայվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի խաչմերուկում գտնվող տեղամասում:

Հաջորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նշված տեղամասում հակառակորդի զինված ուժերի ներկայացուցիչները Ա. Ղ.-ին պահանջ են ներկայացրել ենթակա անձնակազմի հետ միասին մինչև նույն օրը՝ ժամը 17։00-ն, լքել բոլոր մարտական հենակետերը։ Այդ մասին վերջինս զեկուցել է վերադաս հրամանատարությանը, որին ի պատասխան հրաման է ստացել իր ենթակա գումարտակի անձնակազմի հետ անցնել շրջանաձև պաշտպանության, իրականացնել իրենց պահպանությանը հանձնված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը։

Սակայն Ա. Ղ.-ն դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղեկանալով հակառակորդի հնարավոր հարձակման մասին, չի կատարել իր անմիջական ղեկավարի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը, փոխարենը՝ մարտական դիրքերում տեղակայված դասակների անձնակազմին հրաման է տվել թողնել մարտական դիրքերը և նահանջել զբաղեցրած բնագծի տարածքից:

Այնուհետև, նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, գումարտակի շտաբի պետն ինքնակամ լքել է մարտադաշտը, ապա ենթակա դասակի անձնակազմին հրաման է տվել թողնել տեղամասում զբաղեցրած մարտական դիրքերը և նահանջել, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։

Բացի դրանից՝ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն, ստանալով ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող աշխատանքային քարտեզ, ինչպես նաև N զորամասի տանկային աշտարակների գումարտակի անձնակազմի վերաբերյալ անհատականացնող տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային կրիչ, անձնական պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող վերոնշյալ քարտեզի և էլեկտրոնային կրիչի պահպանման համար և պարտավոր լինելով իր մոտ պահել դրանք, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով գաղտնիք պարունակող հիշյալ տեղեկատվությունն անցել է հակառակորդի տիրապետության տակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

18:50 20.06.2025

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

18:45 20.06.2025

«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

18:40 20.06.2025

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։   ...

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

18:32 20.06.2025

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին:  Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...

Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

18:25 20.06.2025

Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

18:17 20.06.2025

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...

BACK_TO_TOP