Գեղարքունիքի մարզպետը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնել է դրամական ու խրախուսական պարգևներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Գեղարքունիքի մարզպետը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնել է դրամական ու խրախուսական պարգևներ

14:09 09.05.2022

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական բնակավայրերում նշվեց Մայիսիննյան հաղթանակների տոնը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերանները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին:
Հաղթանակների տոնի արարողությանը մասնակցեցին նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Սարուխան գյուղի բնակիչ, 100-ամյա Մեխակ Ավետիսյանը և Ծովազարդ գյուղի բնակիչ, 98-ամյա Արամայիս Սարգսյանը, որոնց Գեղարքունիքի մարզպետը հանձնեց դրամական ու խրախուսական պարգևներ:

Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանքի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի:

«1945 թվականի մայիսի 9-ին Բեռլինում և 1992 թվականի նույն օրը Շուշիում տարած հաղթանակը մեր ժողովրդի կյանքում պատմական մեծ նշանակություն ունեցան՝ ապահովելով հայ սերունդների խաղաղ գոյությունն ու զարգացումը: Անկախ Արցախյան վերջին պատերազմի արդյունքներից, այդ հաղթանակները ոգեշնչում ու ապրեցնում են մեր հայրենիքը: Իսկ նոր հաղթանակներ կռելու համար մենք պետք է լինենք միաբան, համերաշխ մեր համազգային նպատակների ու ձգտումների շուրջ: Այդժամ մենք կունենանք նոր ու ավելի փառահեղ հաղթական օրեր»,- Հանրապետական մաղթանքի խոսքում ներկաներին դիմեց Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը:
Տոնակատարության մասնակիցները մոմավառությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան գոյամարտում ընկած հայորդիների հիշատակը:

Ապա Մայիսիննյան հաղթանակների տոնին նվիրված միջոցառումը շարունակվեց Գավառի երաժշտական դպրոցում, որտեղ հայրենասիրական երգերով հանդես եկան Գավառ քաղաքի արվեստի և երաժշտական հաստատությունների սաները:
Տոնի առթիվ ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար սովորական ամսաթիվ կամ տոն չէ։ Այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը համակվում է միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով։

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար։

Այս օրը նշվում են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրումը, որը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։

Ինչպես այդ ժամանակ հեռավոր ռազմաճակատներում, այնպես էլ մեր նորօրյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը թշնամուց պաշտպանում էր իր տունն ու հայրենիքը, խաղաղ ու ստեղծարար աշխատանքով ապրելու և արարելու իր իրավունքը։

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ։ Թող այս հաղթական տոնը առաջնորդի մեզ դեպի նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ։ Առողջություն և հարատև խաղաղություն եմ ցանկանում:

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին»,- ասված է Կարեն Սարգսյանի ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

18:32 26.07.2025

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

Պաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

18:22 26.07.2025

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

Փարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

18:08 26.07.2025

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...

SHANTNEWS

18:00 26.07.2025

SHANTNEWS

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

17:53 26.07.2025

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

17:42 26.07.2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...

BACK_TO_TOP