Ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները․ Արտակ Բեգլարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները․ Արտակ Բեգլարյան

15:24 09.05.2022

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը:

Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը:

Մեծ հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ: Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի:

Քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի:

Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը: Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

18:22 26.07.2025

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

Փարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

18:08 26.07.2025

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...

SHANTNEWS

18:00 26.07.2025

SHANTNEWS

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

17:53 26.07.2025

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

17:42 26.07.2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...

Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր

17:30 26.07.2025

Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...

BACK_TO_TOP