15:58 09.05.2022
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ուժային կառույցների ղեկավարները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի հրամանատարները, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և շնորհավորել հաղթանակի օրվա առթիվ․
«Հարգելի հայրենակիցներ, այսօր փառապանծ հաղթանակի օրն է, որը խոսում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, մեր հաղթական ուղու և մեր միասնության մասին։ Այո, մեր երկու ժողովուրդները կարող են կողք կողքի ապրել, ձեռք ձեռքի տալ և բռունցքված պայքարել չարիքի դեմ։ Մեր խոնարհումը բոլոր այն նահատակներին, որոնք կյանքը տվել են հայրենիքի ու հաղթանակի համար։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու, և այսօր ևս մեկ անգամ շեշտենք, որ հաղթանակները կերտվում են բարեկամությամբ, հաղթանակները կերտվում են նվիրումով և հաղթանակները կերտվում են վստահությամբ»։
Մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանն ու Ալբերտ Այվազյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների, զինվորականների հետ Գյումրու թիվ 2 գերեզմանատան պանթեոնում ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների եղբայրական գերեզմանին:
18:32 26.07.2025
Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը18:32 26.07.2025
Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանըՊաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...
18:22 26.07.2025
Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել էՓարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...
18:08 26.07.2025
Իսակը մերժել է «Ալ Հիլալին»«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...
17:53 26.07.2025
Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետԵվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...
17:42 26.07.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձևՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...