16:50 10.05.2022
Եվրամիությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Անդրեա Վիկտորինի խոսքերով՝ ԵՄ-ն պատրաստ է ավելին անել այդ հարցում, սակայն ամեն դեպքում որոշումները կայացվելու են երկու երկրների միջև, որովհետև ԵՄ-ն ուղղակի միջնորդ է այս ոլորտում:
«Միջնորդությունը չի նշանակում, որ դու պետք է առաջարկություններ անես և լուծումներ գտնես: Միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծում ես մի միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»,- ասել է Վիկտորինը:
Ըստ Անդրեա Վիկտորինի՝ իրենք շարունակաբար հանդիպելու են կողմերի հետ, հասկանալու համար, թե ինչ կարող են անել, որպեսզի առաջընթաց գրանցվի բանակցություններում:
«Մեր նպատակն է օգնել հասնել կայուն լուծմանը և բոլորին հնարավորություն տալ ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում»,- եզրափակել է ԵՄ դեսպանը:
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...
18:40 20.06.2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։ ...
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...
18:17 20.06.2025
«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱԲրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...