17:43 10.05.2022
Մայիսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։
Օրակարգում ընդգրկված էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գ․ Շախբազյանը շնորհակալություն է հայտնել Արտյուշ Գրիգորյանին՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնում քառամյա արդյունավետ աշխատանքի համար և ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՏՄ կազմավորման, կայացման և զարգացման գործում նշանակալի ներդրումն ունենալու համար պարգևատրել է պատվոգրով։
«Վստահ եմ, որ նույն եռանդով կշարունակեք Ձեր աշխատանքը նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Որպես գործընկեր կառույց՝ ակնկալում եմ Ձեր ակտիվ աջակցությունը»,- ասել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը։
Արտյուշ Գրիգորյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմնի անձնակազմին՝ այս տարիների արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։ Նա նշեց, որ Տեսչական մարմնում աշխատանքն իր համար առանձնահատուկ փորձառություն էր, քանի որ ինքն աշխատել է պրոֆեսիոնալ անձնակազմի հետ։
Արտյուշ Գրիգորյանը խոստացել է, որ առաջիկայում ՏՄ-ի և ԱԻՆ-ի՝ որպես լիազոր մարմնի հետ համագործակցությունն ավելի խոր ու արդյունավետ կլինի։
Այնուհետև խորհրդակցության մասնակիցներն անցել են օրակարգային մյուս հարցերի ներկայացմանը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ փուլին, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացում կշռման շրջիկ կայանների ապահովմանը։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կադրային հարցեր։
20:28 20.06.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...
20:24 20.06.2025
Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնությունԵրևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...