Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+25.09 oC

Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

16:50 20.05.2022

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումին՝ կարևորելով ֆորումի ձևաչափը՝ որպես Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի և Փախստականների մասին գլոբալ դաշնագրերի ընդունումից ի վեր միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելու և գլոբալ ջանքերը միավորելու հնարավորություն:

Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանը առաջին անգամ 2020 թ-ին և երկրորդ անգամ այս տարի հաստատել է իր ազգային կամավոր զեկույցը՝ Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ դաշնագրի կատարման վերաբերյալ: «Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում երկու դաշնագրերով սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ՝ բարելավելով միգրացիայի կառավարումն ու տեղահանված անձանց պաշտպանությունը»,- ընդգծեց Արմեն Ղազարյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը ներկայացրեց, որ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացված լայնածավալ ծրագրերից մեկն ուղղված է փախստականի ձգձգված իրավիճակում հայտնված անձանց բնակարանային ապահովման խնդրին՝ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով: «Միևնույն ժամանակ մենք բախվել ենք տեղահանության ևս մեկ ալիքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ դրսևորված ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով: Արցախից տեղահանվածներից նշանակալի թվով անձինք ապահով վերադարձի հնարավորություն կարող է չունենան՝ նույնիսկ հիմա՝ հրադադարի հաստատումից հետո»,- նշեց Արմեն Ղազարյանը՝ հավելելով Կառավարության կողմից ձեռնարկված աջակցության միջոցառումների մասին և շեշտելով, որ այս առումով Հայաստանի ջանքերը միանգամայն համընկնում են երկու դաշնագրերին՝ ամրապնդելով փախստականների ինքնուրույնությունը ու ընդունող հասարակություններում սոցիալական համերաշխությունը: Նա հատուկ կարևորեց միջազգային հանրության ներգրավվածությունն ու աջակցությունն այս համատեքստում:

Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությանը Հայաստանի վրա և ձեռնարկված միջոցառումներին, մասնավորապես միգրացիայի ոլորտում, ինչպես նաև այս համատեքստում արձանագրված վերադարձի միգրացիոն հոսքին:
Այնուհետև նա ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում գործընթացների թվայնացման միտումները Հայաստանում՝ անդրադառնալով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության և այդ հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար գործարկված միասնական էլեկտրոնային հարթակին: Ղազարյանը շեշտեց, որ այն համահունչ է դաշնագրով սահմանած նպատակներին՝ դյուրացնել անհրաժեշտ փաստաթղթերին հասանելիությունը, ապահովել կանոնավոր միգրացիայի ուղիները և կանխարգելել թրաֆիքինգը:

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բազմակողմանի ջանքերի և մարդու իրավունքների վրա հիմնված լուծումների ուղղությամբ՝ միգրացիայի և շարժունության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու առումով»,- եզրափակեց իր խոսքը Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ընդհանուր քննարկման ժամանակ անդրադարձ կատարելով ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների արձագանքին՝ Միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ միգրացիային առնչվող ֆորումը այդ եզրույթի միտումների ու զարգացումների քննարկումների հարթակ է, այլ ոչ թե քարոզչության վերարտադրության վայր՝ ամբողջությամբ մերժելով նման դրսևորումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP