13:57 21.07.2025
18:05 21.07.2025
Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայեւմ»Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել Սերբիայի Սուպերլիգայում: Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» առաջին տուրում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Յավորին»: Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին: Սա նրա առաջին պաշտոնական խաղն էր Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում: ...
17:53 21.07.2025
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներՀուլիսի 21-ին, ժամը 11:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհից: ...
17:48 21.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՀուլիսի 12-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում անձնական հարցերի […] ...
17:44 21.07.2025
Ռուսաստանի հետ բանակցություններում Ումերովը կգլխավորի Ուկրաինայի պատվիրակությունըՌուստեմ Ումերովը, որը Ուկրաինայի կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դարձել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, կմնա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը, մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Դենիս Շմիգալը չի մասնակցի դրանց, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը կլինի Ռուստեմ […] ...
17:35 21.07.2025
Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ պայմանավորվածության մասինՖրանսիական ընկերությունները պատրաստ են անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպումից հետո։ Նա ասել է, որ նրանք քննարկել են պաշտպանական օգնությունը, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը, ուկրաինացի զինծառայողների պատրաստումը և Ռամշտայնի ձևաչափով հանդիպումների արդյունքները։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ […] ...