Բավարարվել է ավտոմեքենայում գնդացիր և փամփուշտներ ապօրինի պահելու և տեղափոխելու գործով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Բավարարվել է ավտոմեքենայում գնդացիր և փամփուշտներ ապօրինի պահելու և տեղափոխելու գործով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը

17:50 24.05.2022

2020թ. մարտին ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով հիմնավորվել էր, որ խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց թույլտվության, անձը Վանաձոր քաղաքում ապօրինի ձեռք է բերել և մինչև 2020թ. մարտի 11-ն իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենայում ապօրինի պահել և փոխադրել է գործարանային արտադրության, 1986 թվականի, ակոսափող հրազեն հանդիսացող, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և 45 հատ գործարանային արտադրության փամփուշտներ՝ իր փամփուշտատուփով: Անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 2020թ. հունիսին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020թ. հուլիսի 9-ի դատավճռով անձին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Պայմանականորեն պատիժը չկիրառելու մասով նշված դատական ակտի դեմ Լոռու մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ մերժվել է:
Վերաքննիչ դատական ակտի դեմ գլխավոր դատախազությունը բերել է վճռաբեկ բողոք: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ որոշմամբ վերջինս բավարարվել է՝ ամբաստանյալի վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումները բեկանվել են և փոփոխվել, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է՝ ամբաստանյալին թողնելով կրել ազատազրկում 1 տարի ժամկետով։
Ի թիվս այլնի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա մի քանի կարևոր գործոններ: Մասնավորապես՝ այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցաբար և իր կողմից շահագործվող ավտոմեքենայի մեջ պահել և փոխադրել է զենք, զինամթերք, ինչպես նաև, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի հաշվի չի առնվել զենքի տեսակն ու քանակը։

Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքները չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։
Նշված դատական ակտը Լոռու մարզի դատախազությունում մուտքագրվելուց անմիջապես հետո մարզի դատախազի հանձնարարությամբ անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Վճռաբեկ դատարանի այս որոշումն ունի ուղղորդող նշանակություն՝ հաշվի առնելով ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ձևավորված՝ նախկինում չդատապարտված անձանց նկատմամբ ՀՀ Քրեական դատավարության օրենքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական պրակտիկան:

Այս որոշմամբ, ըստ էության, հաստատվել է ՀՀ դատախազության այն կայուն դիրքորոշումը, որ, իհարկե, հաշվի առնելով յուրաքանչյուր գործի առանձնահատոկությունը, արարքի հանրային վտանգավորության գործոնի հաշվառմամբ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու դեպքերում անձը պետք է ենթարկվի պատժի ռեալ ազատազրկման ձևով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

13:57 21.07.2025

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։ Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։ Այնուհետև […] ...

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

13:50 21.07.2025

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում (Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնք) ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի պանրի հասունացման հատվածի նախագծումն ու կառուցվածքը չի բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը, • արտադրամասը չի ունեցել վերջնական արտադրանքի […] ...

Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին

13:42 21.07.2025

Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 06:00-ից 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի և Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

13:31 21.07.2025

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:20 21.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

13:11 21.07.2025

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...

BACK_TO_TOP