20:35 02.08.2018
2018թ հունիս ամսվա վերաբերյալ բաց աղբյուրներից Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 2 դեպք, երկուսն էլ ոչ մարտական կորուստներ, հաղորդում է Razm.info-ն:
• Հունիսի 18-ին Ջալիլաբադի շրջանում ձիուց վայր ընկնելով մահացել էր Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Համիդով Այազ Զաբիլ Օղլուն (Həmidov Ayaz Zabil oğlu)։
• Հունիսի 29-ին հայտարարվել էր մի քանի օր առաջ սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Քերիմլի Թուրան Մահիր օղլուի (Kərimli Turan Mahir oğlu) մասին։ Զինծառայողի աչքին կրակելով սպանել էր իր ծառայակից ենթասպան։
Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում 2018թ հունվարի 1-ից հունիսի 30–ը հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 15 կորուստ, որից մեկի անունը անհայտ է։
Կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում:
22:23 11.08.2025
Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցըՎաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...