Արցախի Նոր Մարաղա գյուղում չունեն մանկապարտեզ և հանդիսությունների տուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

Արցախի Նոր Մարաղա գյուղում չունեն մանկապարտեզ և հանդիսությունների տուն

11:38 04.08.2018

Արցախպրեսի հաղորդմամբ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքը գազաֆիկացված չէ, ունի հանդիսությունների տան և մանկապարտեզի կարիք:Այս մասին տեղեկացրել է  Նոր  Մարաղայի    համայնքի  ղեկավար  Ռոմա  Կարապետյանը:

Վերջինս նշել է, որ գյուղում տարեկան  միջինը   10-11 երեխա է ծնվում, իսկ  մահացությունների  թիվը  կազմում  է   2-3  հոգի:   2004   թվականին   Թեհրանի  Հայոց  թեմի   միջնորդությամբ  տեր  և   տիկին  Վարուժան  և  Ալմա   Հովհաննիսյանների  ֆինանսավորմամբ  Նոր  Մարաղայում   կառուցվել  է 50 աշակերտի համար նախատեսված  դպրոց:  Սակայն գյուղի  բնակչության  աճի   հետ   կապված, այժմ    կարիք  է  զգացվում  դպրոցի  շենքն    ընդլայնելու:  Դպրոցում  ներկայումս   սովորում  է 83   աշակերտ:  Նախադպրոցականների  թիվը   60  է: 2018-2019  նոր   ուսումնական  տարում    առաջին  դասարան   կհաճախի   8  աշակերտ:
  Կարապետյանն   անդրադարձել է նաև գյուղի այլ խնդիրներին, առաջնահերթությունների թվում նշելով    համայնքում   ապրող   բազմազավակ  ընտանիքներին   բնակարանով    ապահովելու    հարցը:
 Գյուղի    բազմազավակ  ընտանիքների  համար վերջին  6  տարիներին «Հայաստան»  համահայկական  հիմնադրամի  միջոցներով  շուրջ   10  բնակարան  է  կառուցվել :
«Ասեմ, որ  օգոստոսի 1-ին, Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Մեր տունը» ծրագրի շրջանակներում, մեր համայնքում ևս   մեկ   բազմազավակ ընտանիք  բնակարանամուտ է տոնել: Ներկայումս  ունենք  3   բազմազավակ  ընտանիքներ  ևս, որոնց  բնակարանային   հարցը  դեռ   լուծված   չէ: Առաջիկայում  8  ընտանիքներ   սպասում    են     իրենց  5-րդ   երեխաներին. նրանց  մասին   ևս  պիտի   հոգ  տարվի»,-նշել   է  համայնքի  ղեկավարը:
Նա նաև  ավելացրել  է, որ 2015  թվականին «Հայաստան»  համահայկական    հիմնադրամի    միջոցներով գյուղում     կառուցվել  է    համայնքային  կենտրոն,  ինչպես  նաև   2016  թվականին   համայնքին  է  նվիրաբերվել     շտապօգնության  մեքենա: Համայնքային  կենտրոնում  գործում է նաև  բուժկետ  և  ակումբ:
Գյուղապետի տեղեկացմամբ   Նոր  Մարաղայի  բնակչությունը      հիմնականում    զբաղվում  է  անասնապահությամբ,  հողագործությամբ  և  այգեգործությամբ: Համայնքի  բնակիչները   մշակում են հիմնականում   ցորեն,  գարի  և    եգիպտացորեն: Գյուղն  ունի   30  հա   նռան   այգի,   որը  նախատեսվում է հետագայում ավելացնել  ևս  50  հա-ով:
Խազաբուծությամբ գրեթե չեն զբաղվում, վախենում են խոզերի աֆրիկյան ժանտախտից: Գյուղում հիմնականում խոշոր ու մանր եղջերավոր անասուններ են պահում:
Կոմունիկացիոն համակարգերից չեն դժգոհում: Նոր  Մարաղան  ունի       շուրջօրյա  ջրամատակարարում:Միջհամայնքային    ճանապարհների վիճակը  բարվոք է, հնարավորություն  ունեն  օգտվելու  համացանցից:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

11:48 14.05.2025

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

11:43 14.05.2025

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

11:27 14.05.2025

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

11:18 14.05.2025

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:10 14.05.2025

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP