Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.49 oC

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի գլխավորած պատվիրակությանը

17:29 13.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական համագործակցությունը։

«Մեր երկիրը կարող է հանդիսանալ կամուրջ Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ», – նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու տեսլականը՝ ընդգծելով օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները։ Նա նաև մանրամասնել է պետության կողմից ներդրումների խթանման նպատակով առաջարկվող աջակցության գործիքակազմը՝ ընդգծելով, որ Հայաստանը ձևավորել է ճկուն և անվտանգ ներդրումային միջավայր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյաբկով. Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվել

21:48 13.05.2025

Ռյաբկով. Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվել

Ռուս-ամերիկյան շփումները Ուկրաինայի հարցով չեն ընդհատվում, սակայն «համակարգում» տերմինը կիրառելի չէ Ստամբուլում բանակցությունների նախապատրաստման դեպքում։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ամերիկացիները լավ գիտակցում են մեր դիրքորոշումը։ Կապը չի ընդհատվում։ Բայց սա այն տերմինը չէ (համակարգում – նշում է ՏԱՍՍ-ը), որը կիրառելի է այս դեպքում», – ասել է նա՝ պատասխանելով […] ...

Սեսկ Ֆաբրեգասը մնալու է «Կոմոյում»

21:36 13.05.2025

Սեսկ Ֆաբրեգասը մնալու է «Կոմոյում»

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մնալու է ակումբում, գրում է Sky Sport-ը: Իտալական ակումբի ղեկավարությունը կարողացել է համոզել իսպանացուն: Ֆաբրեգասի աշխատավարձը բարձրացվելու է, ինչպես նաև նա ազդեցություն է ունենալու ակումբի տրանսֆերների վրա: Ֆաբրեգասի գլխավորությամբ «Կոմոն» Ա սերիայում առաջին մրցաշրջանն է անցկացնում: Առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմը 10-րդ տեղում է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

21:25 13.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 15-ին ժամը 11։00-16։00 Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ), ժամը 13։00-15։00 Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ), […] ...

Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

21:15 13.05.2025

Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել […] ...

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

21:00 13.05.2025

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:50 13.05.2025

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...

BACK_TO_TOP