14:16 08.06.2022
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կտրամադրվի աջակցության քարտ՝ արձագանքելով նրանց առաջնային կարիքներին և ապահովելով սննդով, հագուստով և առաջին անհրաժեշտության գույքով: Գումարի չափը տարբեր սոցիալական խմբերի և իրավիճակների համար կլինի տարբեր. այն կսահմանվի կառավարության կողմից:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում ՀՀ կառավարության հեղինակած ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում ապահովված չեն ոլորտը կարգավորող կառավարության այս պահին գործող որոշումների իրավական հիմքերը: Կառավարությունը 2021-2026 թթ. իր գործունեության միջոցառումների ծրագրով հանձնառել է բարեփոխումներ, որոնք կարգավորվում են գործող օրենքի շրջանակում: Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կստեղծվեն անհրաժեշտ իրավական հիմքեր, և հնարավոր կլինի ենթաօրենսդրական ակտերով իրականացնել բարեփոխումները:
Ըստ Աննա Ժամակոչյանի՝ արագ արձագանքման մեխանիզմներ են անհրաժեշտ նոր սոցիալական աջակցության ծառայություններ ստեղծելու համար, որով սոցիալական աջակցության ոլորտում ճկուն քաղաքականության իրավական հիմքեր կստեղծվեն: Օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությանը լիազորվում է սոցիալական ծառայությունների այլ տեսակներ սահմանելու հնարավորություն, որի կարիքն առաջացել էր դեռևս անցյալ երկու տարիներին՝ ճգնաժամային իրավիճակներում: Համակարգը փորձարկվել է. մի շարք դոնոր կազմակերպություններ, միջազգային գործընկերներ միացել են կառավարության սահմանած սոցիալական աջակցություններին, որոնք տրամադրվել են հատկապես Արցախից տեղահանված քաղաքացիներին: Այս մեխանիզմով կհամադրվեն տարբեր շահագրգիռ կողմերի քաղաքականությունները` թիրախային խմբերին հասցեական աջակցություն տրամադրելու նպատակով:
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվել է նաև սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ:
Կարևորելով բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել քննարկված նախագիծը:
12:12 18.07.2025
Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել էԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...
12:05 18.07.2025
Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...
11:53 18.07.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...
11:46 18.07.2025
ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ ԿալլասԵՄ երկրները ուրբաթ օրը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «ԵՄ-ն այսօր առավոտյան հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...
11:38 18.07.2025
Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույսՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...