Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+32.09 oC

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

09:48 18.07.2025

Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք ռազմական շքերթին կհրավիրի արտասահմանյան հյուրերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լյու Պենգյուն։

«Արտասահմանյան հյուրերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, կհրավիրվեն դիտելու սեպտեմբերի 3-ի շքերթը», – ասել է նա հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Լյու Պենգյուն, որը դեսպանատան նախարար-խորհրդականն է, նույնպես հաստատել է, որ շքերթի ժամանակ կցուցադրվեն տարբեր նոր զենքեր և ռազմական տեխնիկա։

«Ներկայացվելիք բոլոր սարքավորումները տեղական արտադրության են և գտնվում են շահագործման մեջ։ Այդ թվում՝ սովորական զենքի նոր սերունդ և առաջադեմ համակարգեր՝ ինչպիսիք են անօդաչու հարթակները, սուզանավային պատերազմի տեխնոլոգիաները, էլեկտրոնային պատերազմի և կիբեռպատերազմի համակարգերը, ինչպես նաև հիպերձայնային զենքերը», – նշել է դիվանագետը։

Նա մանրամասնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ելույթ կունենա ինչպես շքերթի, այնպես էլ հաջորդող ընդունելության ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

13:23 18.07.2025

Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը

13:14 18.07.2025

Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ռուստեմ Ումերովին Ստամբուլում ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը: «Այսօր Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցինք Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի աշխատանքները, ինչպես նաև պաշտպանության և բանակցային ոլորտներում անձնական առաջադրանքները: Մենք պետք է ակտիվացնենք բանակցային ուղին: Ստամբուլում երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ին կբարձրանա 2-4 աստիճանով

13:06 18.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ին կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում հուլիսի 18-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 18-ին, 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի […] ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք

12:58 18.07.2025

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք

Զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 15-ին Վաղարշապատ քաղաքի Նեկրասովի փողոցի տներից մեկն այցելած համայնքային ոստիկանը երկաթյա պահարանի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել է տրոտիլի պայթուցիչներ, օդաճնշիչ ատրճանակի փամփուշտներ և փամփշտատուփ: Տանտիրուհին հայտնել է, որ ապօրինի պահվող զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն: Կազմված փասթաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Վաղարշապատի համայնքային ոստիկանները նույն օրը օպերատիվ տեղեկություններ էին […] ...

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

12:52 18.07.2025

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Շառլ Ազնավուրը Փարիզյան տղա էր, բայց նա միշտ հիշում էր, որ նաև հայ էր։ Ազնավուրը միշտ սիրում էր […] ...

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին

12:48 18.07.2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսային և գործադիր տնօրեն Կամիլ Նովակին, որոնք Հայաստան են ժամանել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը հետևելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն […] ...

BACK_TO_TOP