09:40 18.07.2025
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեղադրել է «անօրինական զինված խմբավորումներին» Աս-Սուվեյդա նահանգի հարավային մասում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հայտարարությունը տարածել է SANA լրատվական գործակալությունը:
«Հուլիսի 16-ին երկրի ղեկավարությունը որոշեց դուրս բերել զորքերը Աս-Սուվեյդայից, քանի որ տրվել էին երաշխիքներ, որ անօրինական զինված խմբավորումները չեն հարձակվի խաղաղ բնակիչների վրա։
Սակայն, սիրիական զինվորականների դուրսբերումից հետո այս խմբավորումները սարսափելի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ, ինչը ձեռք բերված պայմանավորվածությունների ակնհայտ խախտում է», – ասվում է հայտարարության մեջ։
Ալ-Շարաան հավելել է, որ կոչ է արել «բոլոր կողմերին պահպանել հանգստություն և զսպվածություն» և խոստացել է «արդարադատության առաջ կանգնեցնել խախտումներ կատարելու մեջ ներգրավված բոլոր անձանց՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից»։
12:48 18.07.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին12:39 18.07.2025
Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասը կաշխատի միայն խախտումները վերացնելուց հետոՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, առաստաղի արտաքին մակերևույթի վրա […] ...
12:30 18.07.2025
Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ ԿոբախիձեՎրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է, ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ […] ...
12:22 18.07.2025
42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
12:12 18.07.2025
Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել էԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...
12:05 18.07.2025
Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...