ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր

20:11 14.06.2022

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝ հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։

Դրանից հետո, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով նախկին զինծառայողը հավաքել ու վարձատրության դիմաց օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի այլ տեղեկություն հանդիսացող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զինվածության, մարտական առաջադրանքի, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։

Բացի դրանից, օտարերկրյա հետախուզական ծառայության առաջադրանքով զինծառայողը կապ է հաստատել նախկին համածառայակցի հետ և փորձել հանձնելու նպատակով ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ համար N զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, որպիսի գործողությունների կատարումը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դավաճանական գործողությունների դիմաց նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով քննվող մեկ այլ գործով ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրային զինծառայողը, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և հավաքագրվել նրանց կողմից։

Դրանից հետո, հիշյալ զինծառայողը ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու դիմաց գումար ստանալու նպատակով, հավաքել և բջջային հավելվածների միջոցով նրանց է փոխանցել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հանդիսացող՝ զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի, զորամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զորամասի կարգացուցակի և այլնի վերաբերյալ տեղեկություններ՝ այդ կերպ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերելով օգնություն և վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությանը՝ նշված գործողությունների համար բանկային փոխանցումներով պարբերաբար ստանալով ընդհանուր 900 ԱՄՆ դոլար գումար, իսկ պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ճշգրիտ հաշվարկներ, տարբեր հատվածներում ընդգրկված ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները:

Պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ երկու զինծառայողները ձերբակալվել են և տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

12:05 24.05.2025

Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

Հոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

11:50 24.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

11:42 24.05.2025

ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […] ...

Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի

11:24 24.05.2025

Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի

Հայասատնի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, որը կայանալու է Պերմ քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: ...

Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին

11:20 24.05.2025

Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ «Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...

ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

11:00 24.05.2025

ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները […] ...

BACK_TO_TOP