16:12 03.08.2018
2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ՌԴ միջամտության հարցը հետաքննող դատախազ Ռոբերտ Մյուլլերը ցանկանում է գործի շրջանակում հարցաքննել ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդուն՝ Ադրբեջանում հայտնի փոփ երգիչ Էմին Աղալարովին: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
Հայտնի է, որ Աղալարովի որդին կապեր է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և 2016 թվականին Trump Tower-ում աջակցել է Թրամփի ավագ որդու և ՌԴ ներկայացուցչի հանդիպմանը:
Հաղորդվում է, որ Աղալարովն այդ ժամանակ կապվել էր երաժշտական հայտնի պրոդյուսեր Ռոբ Գոլդսթաունի հետ, որը Թրամփի որդուն էր դիմել ու տեղեկացրել, որ ռուսական կողմը կոմպրոմատ ունի նախագահական ընտրություններում՝ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ:
Աղալարովի փաստաբանները հայտնել են, որ նման հանդիպում իսկապես կազմակերպվել է, սակայն, ընտրությունների վրա ազդելու նպատակ չի եղել:
«Ինձ մեղադրում են նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Սա շատ տարօրինակ է հնչում: Ես՝ ադրբեջանցի երիտասարդս, ապրելով Մոսկվայում, ազդել եմ ԱՄՆ ընտրությունների ելքի վրա: Դա ասվում է՝ հիմնվելով միայն այն փաստի վրա, որ ես ճանաչում եմ պարոն Թրամփին: Ծիծաղելի մեղադրանքներ են»,- ասել է Աղալարովը:
Նա հայտնել է, որ չի պատրաստվում մեկնել ԱՄՆ՝ հարցաքննության:
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...
21:11 11.08.2025
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջՕգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...