ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+30.09 oC

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարին

21:02 14.06.2022

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարի 15-րդ նստաշրջանին:

Լիագումար նիստի ընթացքում ելույթով Պաշտպանը ներկայացրել է Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության ապահովման հարցում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և կատարվող աշխատանքները՝ թե իրավիճակի մշտադիտարկման, և թե անհատական դիմում բողոքների քննության արդյունքում։ Գրիգորյանը շեշտել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեին անցյալ տարի Պաշտպանի հաստատության կողմից ներկայացված հատուկ զեկույցի կարևորությունը, որտեղ համակարգային խնդիրները ներկայացնելուց զատ, ընդգրկվել էին կոնկրետ առաջարկություններ լուծումների վերաբերյալ։

Կոնվենցիայի համապատասխանության ապահովման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վիճակի մշտադիտարկման հարցում Քրիստիննե Գրիգորյանը գոհունակությամբ է նշել տարբեր ձևաչափերով հասարակական կազմակերպությունների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մասին։

Պաշտպանը համագումարի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է համավարակի ընթացքում արտակարգ դրության և պատերազմական գործողությունների ժամանակ հայտարարված ռազմական դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար առաջացող լրացուցիչ խոչընդոտների ու դրանց հասցեագրման անհրաժեշտության վրա։

Կարևորելով պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը, Մարդու իրավունքների պաշտպանը որպես շարունակվող մարտահրավերներ, ի թիվս այլնի նշել է խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենսդրության բացակայությունը, որով հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հարմարություններ տրամադրելուց հրաժարումը կսահմանվի որպես խտրականության տեսակ։

Պաշտպան Գրիգորյանը նաև շեշտել է, որ դեռևս հաղթահարված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստիտուցիոնալացման, խնամատարության շրջանակների ընդլայնման, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման բավարար պայմանների երաշխավորման ու ապահովման մարտահրավերները, մասնավորապես՝ քաղաքաշինության, տրանսպորտի, տեղեկատվության ու հաղորդակցության, սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային ու սպորտային ծառայությունների բավարար հասանելիությունը։ Պաշտպանը նաև շեշտել է Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վավերացման կարևորությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 17.07.2025

SHANTNEWS

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

11:55 17.07.2025

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

Բացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։ Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը: Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր […] ...

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

11:48 17.07.2025

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք […] ...

Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել

11:37 17.07.2025

Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել

Իրաքի Վասիթ նահանգի մայրաքաղաք Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել։ Նահանգում հայտարարվել է եռօրյա սուգ, իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Վասիթի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Մահին։ «Իմ ժողովուրդ, Քութի և ամբողջ Վասիթի ժողովուրդ, մենք սգում ենք ձեզ հետ։ Մենք կորցրել ենք մոտ 50 մարդ, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների», […] ...

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:30 17.07.2025

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

11:21 17.07.2025

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է […] ...

BACK_TO_TOP