15:19 15.06.2022
Հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ միջպետական համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները, ինչպես նաև տնտեսական կապերի աշխուժացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը: Ընդգծվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության և այն զարգացնելու կարևորությունը:
Խորհրդակցությունների ավարտին լատվիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Հայկական կողմը կարևորեց Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:
11:55 17.07.2025
Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադայինԲացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։ Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը: Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր […] ...
11:48 17.07.2025
Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք […] ...
11:37 17.07.2025
Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվելԻրաքի Վասիթ նահանգի մայրաքաղաք Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել։ Նահանգում հայտարարվել է եռօրյա սուգ, իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Վասիթի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Մահին։ «Իմ ժողովուրդ, Քութի և ամբողջ Վասիթի ժողովուրդ, մենք սգում ենք ձեզ հետ։ Մենք կորցրել ենք մոտ 50 մարդ, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների», […] ...
11:30 17.07.2025
1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...
11:21 17.07.2025
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է […] ...