Քննարկվել է Հայաստանի զբոսաշրջային վայրերը, հայկական արտադրանքները Հունաստանում առավել արդյունավետ ներկայացնելու անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+30.09 oC

Քննարկվել է Հայաստանի զբոսաշրջային վայրերը, հայկական արտադրանքները Հունաստանում առավել արդյունավետ ներկայացնելու անհրաժեշտությունը

16:43 15.06.2022

Հունիսի 15-ին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսին:

Հանդիպման սկզբում Ատիկայի նահանգապետը` ողջունելուվ դեսպան Մկրտչյանին, անդրադարձել է երկու երկրների և ժողովուրդների բարեկամական կապերին, ընդհանուր պատմությանը և մարտահրավերներին` կարևորելով համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է երկու ժողովուրդների կապերին, երկրների միջև հարաբերություններին և այդ համատեքստում կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությունը, հատկապես` տնտեսության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում:
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ քաղաքական մակարդակով բարձր մակարդակով շփումների հետ մեկտեղ չափազանց կարևոր է նաև զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը՝ մարզերի մակարդակով փոխգործակցությունն ու այդ համատեքստում կարևորել փոխադարձ այցելությունները:

Դեսպանը խորին երախտագիտություն է հայտնել Ատիկայի նահանգապետին ամեն տարի ապրիլի 24-ին նվիրված Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին աջակցելու համար:

Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսն ընդգծել է հունահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-հունական հարաբերություններն առավել ամրապնդելու հարցում:

Երկկողմ քննարկվել է Հայաստանի զբոսաշրջային վայրերը, ինչպես նաև հայկական արտադրանքները Հունաստանում առավել արդյունավետ ներկայացնելու անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատահարից հետո կիրականացվի Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատում

12:05 17.07.2025

Պատահարից հետո կիրականացվի Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատում

Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և […] ...

SHANTNEWS

12:00 17.07.2025

SHANTNEWS

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

11:55 17.07.2025

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

Բացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։ Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը: Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր […] ...

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

11:48 17.07.2025

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք […] ...

Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել

11:37 17.07.2025

Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել

Իրաքի Վասիթ նահանգի մայրաքաղաք Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել։ Նահանգում հայտարարվել է եռօրյա սուգ, իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Վասիթի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Մահին։ «Իմ ժողովուրդ, Քութի և ամբողջ Վասիթի ժողովուրդ, մենք սգում ենք ձեզ հետ։ Մենք կորցրել ենք մոտ 50 մարդ, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների», […] ...

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:30 17.07.2025

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...

BACK_TO_TOP