Ցմահ դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

Ցմահ դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

20:17 03.08.2018

Սպանության համար ցմահ դատապարտված Վաղարշակ Ավետիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ և ջրադուլ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հիշեցնելով, որը դատապարտյալը  պատիժը կրում է ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում,

Վաղարշակ Ավետիսյանը հանդիպում է պահանջում արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հետ։ Թե ո՞րն է դատապարտյալի պահանջը և այս առնչությամբ ի՞նչ քայլեր է իրականացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, լրատվամիջոցը  փորձել է պարզել ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշել է, որ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել օգոստոսի 1-ին։

«Վերջինս պահանջում է վերանայել իր դատական գործը։ Պահանջում է հանդիպում և՛ հանրապետության վարչապետի, և՛ արդարադատության նախարարի, և՛ գլխավոր դատախազի հետ»,- ասել են քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից։

Հարցին՝ արդյոք քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ընդառաջ է գնալու դատապարտյալի պահանջին և ինչ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի Վաղարշակ Հարությունյանը դուրս գա հացադուլից, քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից պատասխանել են․

«Մենք որևէ բան անել չենք կարող։ Ընդամենը կարող ենք ներկայացնել, որ խնդիր կա։ Դա արդեն հակառակ կողմը կորոշի՝ ընդառաջ գնա՞լ դատապարտյալի ցանկությանը, թե՝ ոչ»։

Նշվում է նաև, որ Քրեական օրենսգքրի 104 հոդվածով դատապարտված Վաղարշակ Ավետիսյանն ավելի վաղ ևս հացադուլ էր հայտարարել: Նա դատապարտվել է տաքսու վարորդի սպանության համար, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պահանջում է վերաբացել իր քրեական գործը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

12:07 14.05.2025

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...

SHANTNEWS

12:00 14.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

11:54 14.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի […] ...

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

11:48 14.05.2025

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

11:43 14.05.2025

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

BACK_TO_TOP