Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ են փոխգործակցության հնարավորությունները քննարկելու համար. Սերժ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+17.09 oC

Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ են փոխգործակցության հնարավորությունները քննարկելու համար. Սերժ Սարգսյան

19:24 23.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել Հայաստանի և Մադագասկարի միջև վերջին շրջանում հարաբերությունների որոշակի ակտիվությունը հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները լավագույնս համագործակցեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ միմյանց աջակցելով կազմակերպության նախագահությունը ստանձնելու հարցում:

Նախագահը հույս է հայտնել, որ Մադագասկարը, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ, ամենաբարձր մակարդակով կմասնակցի հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև գործարար համաժողով՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներգրավվածությամբ։

Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ գործարար համաժողովը կարող է լավ հնարավորություն ընձեռել զարգացնելու Հայաստանի և Մադագասկարի տնտեսական հարաբերությունները։

Նշելով, որ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցություն զարգացնելու համար՝ նախագահ Սարգսյանն արտգործնախարար Անրի Ռաբարի Նջակայի, ինչպես նաև ս.թ. մայիսին նախատեսված՝ Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ է համարել փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար:

Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր երկրի նախագահի առաջիկա պետական այցը Հայաստան նոր թափ և գործնական բնույթ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին հատկապես տնտեսական ոլորտում, որտեղ փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ճյուղերում:

Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն Մադագասկարի գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատգամավորներ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի հետ սերտ միջխորհրդարանական կապեր ձևավորելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

22:41 04.05.2024

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարել են, որ Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

21:45 04.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […] ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: ...

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

BACK_TO_TOP