Քրիստիան Էրիկսենը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» հրավերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Քրիստիան Էրիկսենը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» հրավերը

13:29 22.06.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում հայտնված 2 ֆուտբոլիստ մերժել է ակումբին:

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերը, որը ցանկանում է իր տեղը պահպանել Նիդեռլանդների հավաքականում ԱԱ-2022-ին ընդառաջ, հրաժարվել է տրանսֆերից։ Եվս մեկ մերժում ակումբը ստացել է դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենից։ Նա նախընտրում է մնալ «Բրենտֆորդում», կամ վերադառնալ «Տոտենհեմ»:

Այսպիսով, այս ամառ ֆուտբոլիստները միայն հեռանում են «Մանչեսթեր Յունայթեդից»: Պոլ Պոգբան, Խուան Մատան, Նեմանյա Մատիչը, Ջեսի Լինգարդը և Էդինսոն Կավանին անվճար հեռացել են ակումբից։

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը և ակումբի մարզական տնօրեն Ջոն Մուրթոն հանգստություն են պահպանում: Տեն Հագի գլխավոր թիրախը «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն է։

Առնոլդն ու Մուրթոն կարծում են, որ պետք չէ խուճապի մատնվել, քանի որ կատալոնական ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները կարծում են, որ «Բարսելոնան» ստիպված կլինի վաճառել Ֆրենկիին, և պատրաստում են 70 միլիոն եվրոյի առաջարկ՝ չհաշված բոնուսները։ Նախկինում «Բարսելոնան» հրաժարվել էր վաճառել Դե Յոնգին մոտ 60 միլիոն եվրոյով՝ առանց բոնուսների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

BACK_TO_TOP