17:22 07.08.2018
ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է բացառապես օրենքով ու որևէ քաղաքացու անտեղի մեղադրանք չի ներկայացնում, բերման չի ենթարկում։ Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ մեկնաբանելով ոստիկանության վերաբերյալ քննադատությունը, ըստ որի՝ ոստիկանները խաղի պես բռնում ու բաց են թողնում տարբեր անձանց։
«Եթե կան այդպիսի բերման ենթարկվածներ, ապա դրա անհրաժեշտությունը կա։ Լինում են բերման ենթարկվածներ, որոնք, այնուհանդերձ, ազատ են արձակվում, դա նշանակում է, որ մենք ունեինք համապատասխան տեղեկություններ, և այդ տեղեկությունները ստուգելու նպատակով և՛ հրավիրվում են, և՛ բերման են ենթարկվում։ Չհամապատասխանելու դեպքում ազատ են արձակվում»,- նշել է Օսիպյանը։
Ոստիկանապետը վստահեցրել է, որ ոստիկանությունն առաջնորդվում է օրենքով։ Օսիպյանի խոսքերով՝ ոստիկանության համակարգում թերացողներ եղել են, նրանց ազատումներ եղել են, և դա շարունակական է լինելու։
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...
10:35 15.05.2025
Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...