16:25 08.08.2018
Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում այսօր անցկացվեց տանկային բիաթլոնի երկրորդ կիսաեզրափակիչ մրցույթը, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Վենեսուելան։ Հաղթողի գլխավոր հավակնորդն էր Ռուսաստանը, քանի որ մինչ այս ռուսաստանցի տանկիստները չեմպիոն էին դարձել տանկային բիաթլոնի բոլոր նախորդ մրցումներում։
Հայաստանի տանկիստները բավական հաջող սկսեցին մրցությունը, սակայն չխոցված թիրախների պատճառով որոշակի ժամանակ կորցրին տուգանային շրջաններն անցնելիս։ Հետո հայկական անձնակազմի տանկը տեխնիկական խնդիր ունեցավ, որից հետո հայաստանցի տանկիստները խնդրեցին փոխել մարտական մեքենան։ (Մրցույթի ամբողջ ընթացքը կարելի է տեսնել ստորև տեղադրված տեսանյութում՝ «Հորիզոնի» թողարկումից անմիջապես հետո)։
Ռուսաստանն իր ելույթն ավարտեց 1 ժամ 29 րոպե արդյունքով, որը լավագույնն է մինչ այս անցկացված երկու կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցների արդյունքների մեջ։ Ապա ելույթն ավարտեց Մոնղոլիան։ 2 ժամ 2 րոպե արդյունքում նրանք չորրորդ տեղում են ու զիջում են առաջին կիսաեզրափակչում ավելի լավ արդյունքներ գրանցած Չինաստանի (1 ժամ 46 րոպե) և Ադրբեջանի (1 ժամ 53 րոպե) տանկիստներին։
Այսօրվա կիսաեզրափակչում Հայաստանը ելույթն ավարտեց վերջինը՝ գրեթե 2․5 ժամ արդյունքով, և մինչ այս ելույթ ունեցած անձնակազմերի շրջանում զբաղեցրեց 7-րդ տեղը, որը հնարավորություն չի տալիս անցնել բիաթլոնի եզրափակիչ։
Վաղը երրորդ կիսաեզրափակչում կմրցեն մյուս 4 պետությունները՝ Բելառուսը, Ղազախստանը, Սերբիան ու Հնդկաստանը։ Այս 4 պետությունների տանկիստներն էլ նախկինում բարձր հորիզոնականներ են գրավել այս մրցույթում, և եզրափակչի 4 մասնակից պետությունների անունները հայտնի կլինեն միայն վաղը։
https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/311873639360993/
19:20 26.07.2025
Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումըՍիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...
19:08 26.07.2025
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճելՀրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...
19:00 26.07.2025
NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունըԻսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...
18:52 26.07.2025
Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառովՍիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...
18:40 26.07.2025
Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...
18:32 26.07.2025
Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանըՊաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...