14:47 19.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` մարզային ծրագրերի շրջանակում, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հոբելյանական 90-րդ թատերաշրջանը մեկնարկում է Վանաձոր քաղաքից:
Մայրաքաղաքի մշակութային կյանքի խորհրդանիշերից մեկը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, առաջին անգամ ավելի քան 150 աշխատակիցներով, նոր թատերաշրջանը կբացի Վանաձորում։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր` Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), բեմադրող ռեժիսոր` Գեղամ Գրիգորյան (ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ), նկարիչ` Գրիշա Սահակյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում կներկայացվի «Երեք սոպրանո» խորագրով համերգը: Համերգի ընթացքում կհնչեն սիրված ժողովրդական մեղեդիներ Ռ. Մավիսակալյանի և Ս. Շաքարյանի մշակումներով:
Համերգին մասնակցելու են թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, թատրոնի առաջատար մեներգչուհիներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը, Նունե Բադալյանը:
Նշենք, որ թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանում սպասվում են նոր առաջնախաղեր և հետաքրքիր նախագծեր։
13:30 12.08.2025
Քրեական ոստիկանության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՔրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի ուղեկացությամբ օգոստոսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 47-ամյա տղամարդ։ Նա 2014 թվականի հունիսի 30-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ (խարդախություն), խափանման միջոցը` կալանք։ ...
13:23 12.08.2025
Լևոն Արոնյանը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է․ Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է: Արոնյանը հաղթել է արագ շախմատի մեկնարկային 3 խաղերում: Առաջին խաղում նա հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, հետո առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում […] ...
13:15 12.08.2025
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջՕգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և […] ...
13:09 12.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ըԵրևանում օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
12:53 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...
12:45 12.08.2025
«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվովMLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։ ...