12:53 12.08.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը կրթամշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում։
Նախարարը կարևորել է դեսպանության հետ ռազմավարական կարևոր ուղղություններով համագործակցությունը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրում ակտիվ ներգրավվածության համար։ Ծրագրի շրջանակում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի առաջատար բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ։ Նա կարևորել է նաև համատեղ աշխատանքը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023–2027 թթ. ռազմավարության մշակման ուղղությամբ՝ նշելով, որ Կառավարության կողմից հաստատված փաստաթուղթը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով։
Նախարարը շեշտել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման և վերապատրաստման, ինչպես նաև բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում։
Մշակույթի ոլորտում առկա համագործակցության շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական թանգարանի հետ իրականացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը և նշել Հայաստանի պատմության թանգարանի ու Բրիտանական թանգարանի միջև կապերի խորացման հնարավորությունը։
Կողմերը քննարկել են նաև այս տարվա հոկտեմբերին Լոնդոնում կայանալիք «Going Global» բարձրագույն կրթության ամենամյա միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցության հարցը։ Համաժողովը, որը Մեծ Բրիտանիայում անցկացվում է 2004 թվականից՝ երկու տարին մեկ, համախմբում է կրթության ոլորտի ղեկավարներին՝ բարձրագույն կրթության ապագայի շուրջ քննարկումների համար։ Նախարարն այն գնահատել է որպես կարևոր հարթակ միջազգային փորձի փոխանակման և Հայաստանի փորձառության ներկայացման համար։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի աշնանը Երևանում նախատեսվում է անցկացնել երկու խոշոր միջոցառում՝ «Ակադեմիական քաղաք. միջազգային գիտելիքի ֆորում» և «Մշակութային խաչմերուկներ. երևանյան միջազգային համաժողով». վերջինս նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Թագավորության պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը կնպաստի երկկողմ քննարկումների շարունակությանը, նոր համագործակցության ուղղությունների ուսումնասիրությանը և կապերի ամրապնդմանը կրթության, մշակույթի, հետազոտության և նորարարության ոլորտներում։
Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով արձանագրված դրական առաջընթացը և փոխգործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
15:45 12.08.2025
Դոնարուման կհեռանա ՊՍԺ-իցՉեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»: Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային […] ...
15:37 12.08.2025
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...
15:30 12.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...
15:23 12.08.2025
«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերըԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...
15:17 12.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...
15:09 12.08.2025
Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկըՕգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...