ՄԱԿ-ը ներկայացրել է 2020 թ. հոկտեմբերից մինչև 2021 թ. դեկտեմբեր ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՄԱԿ-ը ներկայացրել է 2020 թ. հոկտեմբերից մինչև 2021 թ. դեկտեմբեր ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը 

16:14 24.08.2022

Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնեցին Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստանում ապաստանած 90,000 մարդու (որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են) մարդասիրական օգնություն, ներառյալ կացարան, բժշկական ծառայություններ, պարենամթերք, դրամական միջոցներ և պաշտպանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։

Միջգործակալական արձագանքման ծրագրի գործընկերները համակարգել են ջանքերը հինգ մարդասիրական թեմատիկ աշխատանքային խմբերի շրջանակներում և սերտ համագործակցել պետական և տեղական իշխանությունների, ներառյալ մարզպետարանների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ: Միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում տրամադրված օգնությունն ուղղակիորեն իր նպաստը բերեց ինչպես փախստականի իրավիճակում գտնվող բնակչությանը, այնպես էլ հյուրընկալող համայնքներին:

Պաշտոնական մեկնարկի ժամանակ՝ վերջնական հաշվետվության մեջ արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացվեցին ինչպես կառավարությանը, այնպես էլ գործընկերներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային և ազգային ՀԿ-ներին, միջկառավարական կազմակերպություններին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր գնահատեց միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և բոլոր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը և կատարված աշխատանքը:

«Մարդասիրական և զարգացման գործընկերները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ միասին կարևոր փոփոխություն են բերել տեղահանվածների բարեկեցության և կյանքում. մասնավորապես 71,218 անձ օգտվել է տարրական օգնությունից, 45,745 անձ՝ սեզոնային ապրանքներից, 26,730 անձ/6,051 տնային տնտեսություն ներգրավվել է պաշտպանական մշտադիտարկման միջոցով, 8,383 երեխա և դեռահաս ներգրավվել է տարբեր միջոցառումների շրջանակներում՝ հնարավորություն ստանալով լավ ուսումնական միջավայր ունենալու և այլն: Ծրագիրը և դրա իրականացման համակարգումը կարևոր դեր ունեցան հրատապ աջակցության հավաքագրման համար՝ ընդլայնելով մարդասիրական գործունեության մեջ դոնորների մասնակցությունը», – նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։

«ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը շնորհակալություն է հայտնում դոնոր երկրներին՝ ստանձնած հաձնառության և Հայաստանում խոցելի ընտանիքներին տրամադրված աջակցության համար», – նշեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը։ «Պետության և հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ համակարգման ու համագործակցության արդյունքում՝ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունները առաջնահերթ և խիստ կարևոր աջակցության ծրագիր իրականացրեցին տեղահանված ընտանիքների համար՝ շնորհիվ 2021 թվականին բազմաթիվ դոնորների օժանդակության։ Այն բարելավեց պաշտպանության միջավայրը և թեթևացրեց համայնքների բեռը, որ գրկաբաց ընդունել և հոգ են տարել տեղահանված ընտանիքների մասին, մասնավորապես՝ խոցելի կանանց, երեխաների և տարեցների»,- եզրափակեց Աննա-Կարին Օստը։

Դոնորները և իրականացնող գործընկերները կիսվեցին կարծիքներով և գոհունակությամբ արտահայտվեցին ճգնաժամին նպատակաուղղված արձագանքելու վերաբերյալ։Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

BACK_TO_TOP