Դա լղոզված հայտարարություն էր. գործիչները դժգոհ են Գերագույն խորհրդի որոշումներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Դա լղոզված հայտարարություն էր. գործիչները դժգոհ են Գերագույն խորհրդի որոշումներից

17:14 28.02.2018

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք գործիչներ իրենց դժգոհությունն են հայտնել Գերագույն հոգևոր խորհրդի՝ Պոլսի վերջին զարգացումների վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ: Նրանք նշել են, որ Մայր աթոռը փորձում է դիվանագիտական լեզու օգտագործելով «փակել» Աթեշյանի հարցը:

«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամ, լրագրող Գոհար Արշակյանը հայտարարել է, որ «մերոնք դիվանագիտական լեզու են օգտագործում, իսկ Անկարայում ոչ ոք հետաքրքրված չէ այդ մոտեցումներով»:

Իր հերթին,  «Վերադարձ» հիմնադրամի ղեկավար Արագած Ախոյանը քննադատել է Պոլսի բոլոր սրբազաններին մի հարթության վրա դնելու Մայր աթոռի մոտեցումները՝ ասելով, որ «Աթեշյանը թուրքական իշխանությունների ոտքը համբուրելով վերադարձավ իր նախկին պաշտոնին»:

Պատմաբան Գևորգ Յազըճյանը, քննադատելով Գերագոյն հոգևոր խորհրդի մոտեցումները, ասել է, որ «եղածն անընդունելի է»:

Ասուլիսի մասնակիցները նշել են, որ իրենք շարունակելու են պայքարը Աթեշյանի դեմ՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:08 07.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականում

09:00 07.08.2025

Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականում

Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, […] ...

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ը

08:50 07.08.2025

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ը

Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը օգոստոսի 18-28-ը կանցկացնեն ամենամյա «Ուլչի ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ զորավարժությունները կարտացոլեն իրատեսական սպառնալիքները և նախատեսված են դաշնակիցների մարտական պատրաստվածությունը բոլոր ոլորտներում բարձրացնելու համար։ «Զորավարժությունները կնպաստեն Կորեայի Հանրապետության կառավարության շրջանակներում միջգերատեսչական համակարգմանը՝ ազգային ճգնաժամային կառավարման հմտությունները, […] ...

Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնա

08:40 07.08.2025

Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերականգնել իր միջուկային կարողությունները։ Այս մասին օգոստոսի 6-ին Սպիտակ տանը նա ասել է լրագրողներին։ «Մենք դադարեցրինք Մերձավոր Արևելքի պատերազմները՝ կանխելով Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ Նրանք կարող են ասել, որ ամեն ինչ սկսելու են նորից, բայց դա շատ […] ...

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

08:30 07.08.2025

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու որոշումը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, որը շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել […] ...

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

08:25 07.08.2025

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

Իրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը […] ...

BACK_TO_TOP