Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնա

08:40 07.08.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերականգնել իր միջուկային կարողությունները։ Այս մասին օգոստոսի 6-ին Սպիտակ տանը նա ասել է լրագրողներին։

«Մենք դադարեցրինք Մերձավոր Արևելքի պատերազմները՝ կանխելով Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ Նրանք կարող են ասել, որ ամեն ինչ սկսելու են նորից, բայց դա շատ վտանգավոր քայլ կլինի նրանց համար, քանի որ մենք կվերադառնանք», – ասել է նա։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։

ԱՄՆ-ը հակամարտության մեջ մտավ դրա սրումից ինը օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

11:11 07.08.2025

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

11:00 07.08.2025

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 07:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Խոշոր գործարք․ Դարվին Նունյեսը հեռանում է Եվրոպայից

10:50 07.08.2025

Խոշոր գործարք․ Դարվին Նունյեսը հեռանում է Եվրոպայից

«Լիվերպուլը» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը վաճառում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն: Անգլիական և սաուդյան ակումբները համաձայնության են եկել ուրուգվայցի հարձակվողի տեղափոխության շուրջ: Գործարքը կկազմի 65 միլիոն եվրո՝ ներառյալ հավելավճարները։ Դարվինը շատ բարձր պահանջներ է ներկայացրել աշխատավարձի հարցում, Սիմոնե Ինձագիի գլխավորած ակումբը գրեթե ամբողջությամբ ընդունել է […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 7-ին

10:42 07.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

10:35 07.08.2025

Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։ Հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում […] ...

Նեյմարի դուբլը նպաստել է «Սանթոսի» հաղթանակին

10:28 07.08.2025

Նեյմարի դուբլը նպաստել է «Սանթոսի» հաղթանակին

Բրազիլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է «Ժուվենտուդեին»: 37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Սանթոսի» առաջատար Նեյմարը, իսկ 80-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցը և դարձել դուբլի հեղինակ: Նախորդ անգամ 33-ամյա ֆուտբոլիստը գոլով էր աչքի ընկել հուլիսի 17-ին՝ «Ֆլամենգոյի» դեմ խաղում: «Սանթոսը» 17 խաղից հետո 18 միավոր ունի և 20 թիմերի պայքարում […] ...

BACK_TO_TOP