Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողները նույնպես հատուցում կստանան «1000 դրամների» հիմնադրամից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողները նույնպես հատուցում կստանան «1000 դրամների» հիմնադրամից

18:33 09.08.2018

2015-2016 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներն ու հաշմված զինծառայողները նույնպես հատուցում կստանան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Դրա համար հիմնադրամի հոգաբարձուների նիստում հիմա քննարկվում է հատուցում տրամադրելու կարգը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանն առաջարկում է այս շահառուներին վճարել միայն ամսական վճարումները, քանի որ այս զինծառայողներն ու նրանց ընտանիքները արդեն իսկ որոշ գումարներ ստացել են պետությունից։ Առաջարկվում է ամսական տրամադրվող գումարը հասցնել հիմնադրամից տրվող գումարների չափերին։

Ավետիքյանը օրինակով բացատրեց, որ եթե հիմա զոհված սպայի ընտանիքը ստանում է վաթսուն հազար դրամ ամսական գումար, իսկ հիմնադրամը պետք է նրան վճարեր երեք հարյուր հազար դրամ, ապա հիմա կվճարի երկու հարյուր քառասուն հազար դրամ՝ հավասարեցնելով գումարի չափը։

Հիմնադրամի տնօրենի խոսքերով՝ այդ տարիներին զոհված ու հաշմված շահառուների համար տրամադրվող գումարները քսան տարվա ընթացքում ամսական գումարների տրամադրման համար կհատկացնի վեց միլիարդ դրամ՝ մոտ հարյուր ութսուն շահառուներին հատուցում տրամադրելու նկատմամբ։ Ավետիքյանի խոսքերով՝ այս թվերը նախնական են, և հարկ եղած դեպքում այլ շահառուներ կարող են ավելանալ։

Պաշտպանության նախարարն առաջարկեց աշխատել արագ, որպեսզի վճարումները սկսվեն սեպտեմբերից։ Հիմնադրամի տնօրենը նշեց, որ բյուջեն կա, միայն թե որոշակի իրավական խնդիրներ կան, որոնք պետք է լուծել հնարավորինս արագ։ Ավետիքյանը խոստացավ հաշվարկը անել սեպտեմբերից, և երբ էլ շահառուները ներկայանան, այդ ժամանակվանից կսկսվեն հատուցումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

19:20 26.07.2025

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

Սիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

19:08 26.07.2025

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...

NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

19:00 26.07.2025

NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

Իսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...

Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառով

18:52 26.07.2025

Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառով

Սիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

18:40 26.07.2025

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

18:32 26.07.2025

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

Պաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...

BACK_TO_TOP