Ադրբեջանում սահմանափակում են դրել դոլարի վաճառքի վրա. հակասական հայտարարություններ են հնչում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանում սահմանափակում են դրել դոլարի վաճառքի վրա. հակասական հայտարարություններ են հնչում

20:46 10.08.2018

Ադրբեջանի բանկերի միության նախագահն այսօր հայտարարել է, որ երկրում սահմանափակում է ընդունվել արտարժույթի վաճառքի չափերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա արվել է սպեկուլյացիաներից խուսափելու համար։

«Որոշ գործարարներ մեծ ծավալներով դոլար են գնում այն հույսով, որ հետո կկարողանան ավելի թանկով վաճառել։ Դրանով իսկ նրանք լարվածություն են մտցնում շուկայում։ Հասարակ քաղաքացու ինչի՞ն է պետք միանգամից 100 հազար դոլար գնել»,– ասել է Բանկերի միության նախագահը։

Պատճառը, հավանաբար, այն է, որ Ռուսաստանում դոլարի համեմատ կտրուկ ընկել է ռուբլու փոխարժեքը։ Ենթադրվում է, որ ռուսական շուկայի պահանջարկը բավարարելու համար տեղի բանկերը կարող են դոլար ներմուծել հարևան երկրներից, մասնավորապես՝ Ադրբեջանից։ Այդ նպատակով ադրբեջանցիները հիմա ընթացիկ փոխարժեքով գնում են ամերիկյան արտարժույթը՝ մեծ պահանջարկի ժամանակ ավելի թանկով վաճառելու համար։

Հնարավոր է նաև, որ հասարակ ադրբեջանցիներն ուղղակի ուզում են ապահովագրել իրենց՝ տեղական արժույթի՝ մանաթի հերթական հնարավոր անկումից։ Վերջին երկու-երեք տարում նավթի գների անկման, ինչպես նաև հարևան երկրներում արտարժույթների անկման պատճառով կտրուկ անկումներ է ունեցել նաև մանաթի փոխարժեքը։

Ադրբեջանի ֆինանսական շուկայի վերահսկման պալատից, սակայն, շտապել են հանգստացնել կրքերն ու հերքել են սահմանափակումների մասին տեղեկությունները։ Պալատից հայտարարել են, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, որևէ սահմանափակում չկա, և խնդրի առաջացման դեպքում քաղաքացիները կարող են դիմել իրենց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

21:11 11.08.2025

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...

BACK_TO_TOP