11:44 21.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում ասված է.
«Սիրելի ժողովուրդ,
Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը մենք նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ:
Անկախության կերտման ու պաշտպանության ուղին դյուրին չէ, և այդ ճանապարհին մենք ունենում ենք նաև անդառնալի կորուստներ։ Oրեր առաջ հերթական անգամ մեր մարտիկներն իրենց կյանքը զոհեցին հանուն մեր երկրի անկախության ու Հայրենիքի սահմանների պաշտպանության՝ իրենց զոհաբերությամբ ավանդելով ու պարտավորեցնելով բոլորիս լինել միաբան ու հզոր, որովհետև նրանք ընկան հանուն ազատ ու անկախ ապրելու մեր անքակտելի իրավունքի պաշտպանության։ Եվ այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ոչ երեք տասնամյակ առաջ, ոչ էլ այսօր անկախությունը մեր ժողովրդի համար չի եղել ինքնանպատակ կամ զուտ վերացական մի ձևակերպում, որովհետև 31 տարի առաջ այս օրն անցկացվող հանրաքվեն ոչ թե անկախ լինելու կամ չլինելու երկընտրանքի մասին էր, այլ հայ ժողովրդի կայացրած վճռի հաստատագրման նպատակ ուներ:
Այդ վճիռն այսօր էլ չի փոխվել՝ անկախ դժվարություններից: Միևնույն ժամանակ անկախության հանրաքվեից ի վեր, վերջին երեք տասնամյակը գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն մեր ներկայի, հանուն մեր վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 31-ամյակի կապակցությամբ, լիահույս եմ, որ ցանկացած մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելի է մեր հավաքական կամքի ու հավաքական միասնության համար»։
19:38 20.06.2025
Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան ՅուրեչկայինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը? Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: «Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարեւոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: […] ...
19:30 20.06.2025
Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն ԳաբրիելյանինՀունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային […] ...
19:20 20.06.2025
Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...
19:14 20.06.2025
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարումՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...
19:10 20.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...
19:07 20.06.2025
Աբբաս Արաղչին ժամանել է ԺնևԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...