08:06 11.08.2018
Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միանգամից 50 անվանական աստղեր։ Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, կեղծ աստղերը տեղադրել է փողոցային նկարիչը, ով ցանկացել է անհայտ մնացել։
Հուլիսի վերջին վանդալները քլունգով ոչնչացրել էին Թրամփի աստղը։ Ծառուղում նոր աստղեր ավելացրած նկարիչը հայտարարել էր, որ ապագայում յուրաքանչյուր ոչնչացված աստղի փոխարեն կհայտնվեն մի քանի տասնյակ նորերը։
Կեղծ աստղերը, որոնք տպված են եղել վինիլային թաղանթի վրա, կարող են պահպանվել մինչև 10 տարի։ Այդ նախագծի վրա նկարիչը ծախսել է 1000 դոլար, որը ստացել է երիտասարդ անանուն ձեռնարկատիրոջից։
Արդյունքում կեղծ աստղերը հեռացվել են՝ վանդալիզմի հետագա դեպք չհրահրելու համար։
Թրամփի անվանական աստղը տեղադրվել էր Փառքի ծառուղում 2007 թվականին։ Նրան այդ կերպ պարգևատրել էին «Աշակերտ» հեռուստաշոուում հաղորդավարի աշխատանքի համար։
15:23 14.08.2025
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն․ ԿոշտաԵվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: «Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ ԵՄ-ն շարունակում է […] ...
15:17 14.08.2025
Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրըԳործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը: ՀՀ 2025թ. պետական բյուջեի 1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» 42012 միջոցառմամբ 2025թ․ ինն […] ...
15:13 14.08.2025
Գեղեցկուհի Ալիշա Լեմանը լքել է «Յուվենտուսը»Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է կանանց թիմի կիսապաշտպան Ալիշա Լեմանի՝ «Կոմո» տեղափոխության մասին: «Մեկ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելուց հետո Ալիշա Լեմանը հրաժեշտ է տալիս «Յուվենտուսին» և մշտական հիմունքներով տեղափոխվում է կանանց «Կոմո»: Հաջողություն քեզ ապագայում, Ալիշա»,- նշված է ակումբի կայքի հայտարարությունում: Լեմանը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ասթոն Վիլայից»: Նա ակումբի կազմում անցկացրել […] ...
15:12 14.08.2025
Կբարելավվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակըԳործադիրը կայացրել է որոշում, որով կբարելավվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը: Որոշմամբ առաջարկվող 6,600.0 հազար դրամը կհատկացվի «1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից: 1011 ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված […] ...
15:07 14.08.2025
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունըԿառավարությունը որոշում է կայացրել, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Որոշմամբ առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 12,600.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12002 միջոցառման շրջանակներում: Որոշման ընդունմամբ անհայտ […] ...