Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+32.09 oC

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

14:11 14.08.2025

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած:

Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման այդ չափանիշները և իրականացման կարգը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայում արձանագրվել է, որ վերը նշված իրավական փաստաթղթում կան որոշակի խնդիրներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման գործող կարգի՝ ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատումը դիտարկվում է որպես սեփական գործունեության վերլուծություն: Վերջինս պետք է միտված լինի հաստատության գործունեության բարելավմանը և զարգացմանը։ Արտաքին գնահատումն էլ իր հերթին իրականացվում է ուսումնական հաստատության վերջին երեք տարիների գործունեության արդյունքներով, ինչպես նաև հիմնված է վերջինիս վերջին երեք տարիների գործունեության՝ ներքին գնահատման արդյունքների վրա: Սույն ընթացակարգը ռիսկային է, քանի որ ներքին գնահատումն այս դեպքում հաստատության համար կարող է դիտարկվել ոչ թե ներքին ինքնավերլուծության, այլ արտաքին գնահատման պահանջները բավարարելու գործիք։ Ներքին և արտաքին գնահատման այս տեսակ փոխկապակցվածությունը վճռորոշ ազդեցություն է ունենալու ներքին գնահատման արդյունքների հավաստիության և օբյեկտիվության վրա։ Այս մեխանիզմը կրթական համակարգի ներսում սահմանափակում է հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ խոչընդոտելով բարելավման ոլորտները բացահայտելը և ռեսուրսների արդյունավետ բաշխումը։

Որոշման համաձայն՝ հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է նախագծի 23-րդ կետով սահմանված՝ հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների կատարողականների գնահատման արդյունքում նախագծի 2-րդ գլխում սահմանված՝ հաստատության գործունեության բարձր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված մրցույթին (այսուհետ՝ մրցույթ) ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա: Մրցույթին դիմող հաստատությունները չպետք է ընդգրկված լինեն նախագծի 23-րդ կետում սահմանված՝ ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունների ցանկում: Հաստատությունների ցանկում չեն կարող ընգրկվել այն հաստատությունները, որտեղ սովորում է ոչ պակաս, քան 50 աշակերտ: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունները մշակում են նորարարական, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցողները՝ բարելավման ծրագրեր: Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից:

Ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատություններին աջակցելու, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, կրթության որակի փոփոխությանն ուղղված մեթոդական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և դպրոցը՝ որպես սոցիալական դրական միջավայր ձևավորելու աշխատանքների իրականացմանն աջակցելու համար նախարարի հրամանով 2 տարի ժամկետով վերջիններիս կցվում են մենթոր հաստատություններ, որոնք նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցներն են կամ հանձնաժողովի որոշմամբ տվյալ տարածաշրջանի այլ դպրոցներ: Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկը հաստատվում է Նախարարի հրամանով սահմանված հանձնաժողովի կողմից, յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 30-ը՝ Նախարարի հրամանով: Յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատությունների ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվը առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը: Նախարարի հրամանով բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված հաստատությունները ֆինանսական խրախուսում ստանալուն հաջորդող 3 տարվա ընթացքում չեն կարող դիմել սույն որոշմամբ սահմանված մրցույթին: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների նորարարական ծրագրերում և ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների բարելավման ծրագրերում ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն միայն ընթացիկ (գործառնական) ծախսերի ուղղություններով և չեն կարող ուղղված լինել կապիտալ ծախսերին:

Արդյունքում յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունք ունեցող մինչև 20 հաստատությունների համար, ըստ ծրագրի, սահմանվում է ֆինանսական խրախուսում՝ ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվար ամսին: Իսկ ցածր կատարողականի դեպքում՝ Հաստատության մշակած բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար: Ֆինանսական միջոցները կարող են ծախսվել ներկայացված բարելավման ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ուղղությամբ:

Որոշման ընդունման արդյունքում բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով վերջիններին աջակցելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում: Արդյունքում կներդրվի ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթության որակի հավաստման և գնահատման վստահելի և օբյեկտիվ համակարգ՝ ներառելով ինչպես հստակ սահմանված վերջնարդյունքների, այնպես էլ՝ ուսումնառության միջավայրի, գործընթացի, որակի ապահովման գործող համակարգերի գնահատումը: Կձևավորվի համապատասխանության որակի հավաստման համակարգ: Կբացահայտվեն ուսումնական հաստատությունների կարիքները, կստեղծվի մրցակցային միջավայր, ինչն ավելի արդյունավետ կդարձնի վերջիններիս աշխատանքը՝ նպաստելով ուսման որակի արդյունավետության բարձրացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր

16:00 14.08.2025

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ Իտալիայի Ուդինե քաղաքում կայացած խաղում փարիզյան ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Տոտենհեմին»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 85-րդ րոպեի դրությամբ պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, սակայն Լի Կան Ինի ու Գոնսալու Ռամուշի գոլերի աշնորհիվ խաղը տեղափոխվեց հետխաղյա 11-մետրանոցներ։ Հարվածաշարի ժամանակ վճռորոշ եղան «Տոտենհեմի» ֆուտբոլիստներ Միկի վան դե Վենի ու […] ...

Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքում

15:57 14.08.2025

Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքում

Հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ օգոստոսի 2-ից այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։ Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա այժմ […] ...

710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

15:54 14.08.2025

710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների […] ...

Թրամփը կտեղեկացնի Եվրահանձնաժողովին Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին

15:50 14.08.2025

Թրամփը կտեղեկացնի Եվրահանձնաժողովին Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին, ամենայն հավանականությամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան։ «Եվրահանձնաժողովի ղեկավարը հետևում է Եվրոպայի համար կարևոր բոլոր թեմաներին, և, իհարկե, սա ( ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցությունները ) ակնհայտ հարց […] ...

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունելու մտադրության մասին

15:48 14.08.2025

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունելու մտադրության մասին

Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա և ակնկալում է այն ընդունել սեպտեմբերին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Մենք արդեն ընդունել ենք պատժամիջոցների տասնութ փաթեթ և աշխատում ենք 19-րդի վրա։ Հուսով եմ՝ կկարողանանք այն ընդունել հաջորդ ամիս», – ասել է նա։ Եվրահանձնաժողովի խոսնակի խոսքով ՝ Բրյուսելը […] ...

Պուտինը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հարցում

15:42 14.08.2025

Պուտինը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եռանդուն ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչպես բոլորը գիտեն, ( Թրամփի վարչակազմը – խմբ.) իմ կարծիքով բավականին մեծ և անկեղծ ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու, ճգնաժամը դադարեցնելու և այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին հետաքրքրող համաձայնությունների հասնելու համար։Դա նրա համար […] ...

BACK_TO_TOP