17:40 30.09.2022
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Գրքի երևանյան 5-րդ փառատոնի բացման արարողությունը: ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին, ինչի շրջանակում էլ փառատոնի բացումն ազդարարվել է գրողի մասին պատմող տեսաֆիլմով:
Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալը գրահրատարակչության ոլորտը համարել է ամենահաջողվածներից և կատարած աշխատանքի համար երախտագիտություն հայտնել հրատարակիչներին, թարգմանիչներին ու գրականության ոլորտի ներկայացուցիչներին:
«Այսօր հատկապես իրավունք չունենք կաթվածահար անելու հանրային կյանքը, և մեր գրահրատարակիչների բարձր գիտակցությունը թույլ չի տա, որ խոսքը` լոգոսը, մարի: Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պատասխանատու ենք մեր գրական ժառանգության համար»,- նշել է Ա. Խզմալյանը և հավելել, որ հրատարակիչների աշխատանքը մեր օրերում բարոյական սխրագործություն է:
Արա Խզմալյանն ընդգծել է՝ գրահրատարակչությունը, թարգմանական արվեստն այն ոլորտներն են, որոնք շատ խորն արմատներ ունեն, ինչի լավագույն խորհրդանիշը Մատենադարանն է` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:
«Այն գանձերը, որոնք պահված են Մատենադարանում, ստեղծվել են ավելի սարսափելի պայմաններում՝ մշտական սպառնալիքի ներքո: Եթե մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն չկրի այն սխրագործությունների համար, որոնք մեր սուրբ հայրերն են դրսևորել, կպարտվենք այդ իսկ պահից: Ես վստահ եմ՝ այդ գիտակցումը կա մեր մեջ, և այս միջոցառումը դրա վկայությունն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և խոսքն ավարտել Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի խոսքերով՝ «Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին, Երկընքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում»:
Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը.
«Հասարակության հոգևոր հասունության կարևոր չափանիշը միշտ եղել և շարունակում է մնալ գրքի հանդեպ վերաբերմունքը: Վստահաբար գրքի հանդեպ սերը մեզանում ավելանում է, ինչի վկայությունն է այս փառատոնը: Մեզ պատուհասած դժվարին օրերին, երբ մի ձեռքում սուրն է, մյուս ձեռքում՝ գիրքը, դրանք փաստում են ժողովրդի ուժի և ոգեղենության մասին»:
Ս. Խոջամիրյանն ընթերցասեր հանրությանը հրավիրել է փառատոնի շրջանակում Խ. Աբովյանի տուն-թանգարանում կայանալիք միջոցառումներին:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն, որոնք տեղի կունենան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...
11:32 12.08.2025
«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվել է «Չելսիին»«Միլանը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Չելսիի» դեմ և պարտվել 1-4 հաշվով։ Հանդիպման հակահերոսը պաշտպան Անդրեյ Կուբիշն էր, որը 5-րդ րոպեին ինքնագոլ է գրանցել, իսկ 18-րդ րոպեին հեռացվել դաշտից։ Իտալական ակումբի կազմում նորամուտը նշել է լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Նա վերջերս է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Միլան»։ Այս խաղով երկու […] ...
11:25 12.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհՕգոստոսի 12-ին, ժամը 07։29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Nissan», «Opel» և «Fiat» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները […] ...
11:18 12.08.2025
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում մեր […] ...
11:10 12.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում, Մարց, Ահնիձոր, Քարինջ, ինչպես նաև Փամբակ համայնքի Ձորագետ, Մարգահովիտ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...