Արդյո՞ք Ալիևն իսկապես հրաժարվել է Սյունիքում արտատարածքային միջանցք բացելու մտադրությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Արդյո՞ք Ալիևն իսկապես հրաժարվել է Սյունիքում արտատարածքային միջանցք բացելու մտադրությունից

22:44 30.09.2022

«Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այսօրվա հայտարարությունը:

«Ընդգծեմ` թերթը, որին ՌԴ փոխվարչապետը հարցազրույց է տվել, պաշտոնաթերթ է, այսինքն պարզ է, որ նախաձեռնողը ոչ թե լրագրողն է եղել, այլ Ռուսաստանի կառավարությունը, որն այս հարցազրույցի միջոցով որոշակի մեսիջներ ուներ մեզ փոխանցելու: Առաջինը՝ Օվերչուկն ասել է, որ Հայաստանին մեկ քայլ է բաժանում շրջափակման բեկումից. «շրջափակում», սա կարծես նոր բառ է Ռուսաստանի պաշտոնյաների բառապաշարում, երբեք Հայաստանոմ այդ վիճակը շրջափակում նրանք չէին անվանել: Երկրորդ կարևոր մեսիջը, որ ինչպես ասել է Օվերչուկը, տրանսպորտային կոմունիկացիաների գործարկումը հնարավորություն կտա ներգրավել Ռուսաստանից որպես ներդրումներ 4.5-5 մլրդ դոլարի:

Դժվարանում եմ հասկանալ, թե ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, և Ուկրաինայում պատերազմական գործողությունների պայմաններում Ռուսաստանը արդյո՞ք կունենա 5 մլրդ ավելորդ ռեսուրսներ Հայաստանում ներդրումներ անելու համար, և ընդհանրապես ո՞ր ոլորտներում, ի՞նչ նպատակով: Ամեն դեպքում կարևոր մեսիջ էր, հավանաբար հետագայում առիթներ կունենանք այս թվերի մեկնաբանությանն անդրադառնալու: 3-րդ կարևոր մեսիջը. նա ասել էր, որ լավ կլիներ եթե այս գործընթացի բոլոր մասնակիցները ԵԱՏՄ անդամներ լինեին, քանի որ Հայաստանի մաքսային տարածքը Ռուսաստանը համարում է նաև Ռուսաստանի մաքսային տարածք, նույն մաքսային կանոններն են, նույն սանիտարական նորմերն են, նույն անձնագրային ռեժիմն է: Այսպիսով սա յուրահատուկ ակնարկ է առ այն, որ Մոսկվայում ամենևին էլ դեմ չեն լինի, եթե Ադրբեջանը ևս ԵԱՏՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի, դե, Հայաստանին էլ ակնարկ է, որ Հայաստանն ինքն էլ պետք է շահագրգռված լինի չխանգարել այդ հայտի քննարկմանը»,- ասաց Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 14.07.2025

SHANTNEWS

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

14:57 14.07.2025

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

14:51 14.07.2025

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

14:45 14.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:38 14.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական […] ...

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:23 14.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...

BACK_TO_TOP