19:15 03.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին երկուշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանից բեռնված ևս մոտ հինգ գնացքներ ուղևորվում են դեպի Իրան։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Անդրադառնալով տարանցման ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ձեռքբերումներին՝ Սալեհին ասել է, որ Իրանի 13-րդ կառավարությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում տարանցումը գլխավոր առաջնահերթություն է դարձրել՝ ակտիվ տրանսպորտային հաղերդակացության դիվանագիտության շարունակության մեջ։
Խոսելով Ռուսաստանից մեկնած և իրանական երկաթուղային միջանցքով Հնդկաստան ուղևորված առաջին տարանցիկ գնացքի մասին՝ նա նշել է, որ դա կոնտեյներային գնացք է եղել, որը Մոսկվայից մինչև Իրանի Սարախս մոտ 3800 կմ ճանապարհ է անցել։
Սալեհին ընդգծել է, որ ևս մոտ 5 գնացքներ բեռնվել են Ռուսաստանից և շարժվում են դեպի Իրան, ինչը հեռանկարային տարանցիկ խնդիր է երկրի համար։
Հյուսիս-հարավ միջանցքի արևելյան երթուղին այժմ լիովին գործում է և ամբողջ հզորությամբ սպասարկում է երկրի տարանցումը, կրկնել է նա։
17:25 15.05.2025
Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը«Սևիլիան» մայիսի 14-ին գրանցել է տարվա առաջին տնային հաղթանակը: «Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ անդալուզյան թիմը հաղթել է 1-0 հաշվով: Դրամատիկ խաղի հիմնական ժամանակին մրցավար Խուան Մարտինես Մունուերան, որը թիմերի խաղացողներին 6-ական դեղին քարտ է ցույց տվել, ավելացրել է 9 րոպե: «Սևիլիան» տնային […] ...
17:20 15.05.2025
Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում մայիսի 13-ին տեղեկություն էր ստացվել, որ Ծավ գյուղի բնակիչը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ Ծավ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 5 գրամից ավելի զանգված, որսորդական հրացան, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափերի 163 […] ...
17:14 15.05.2025
Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում: Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ Նիդերլանդների պետական կառավարման […] ...
17:03 15.05.2025
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ […] ...
16:56 15.05.2025
Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերելՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լճաշեն գյուղի 48-ամյա բնակիչը խորդանոցում մարիխուանա է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթը, որի շրջանակում լճաշենցի տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է 66 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
16:50 15.05.2025
Անչելոտին կարող է հսկայական պարգևավճար ստանալ Բրազիլիայում«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը շուտով պաշտոնապես կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը, կարող է հսկայական պարգևավճար ստանալ, եթե թիմին դարձնի աշխարհի չեմպիոն, գրում է Globo Esporte-ն: Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իտալացուն 5 միլիոն եվրո կվճարի, եթե հավաքականը 2026 թվականին հաղթի աշխարհի առաջնությունում: Դրանից բացի, Բրազիլիայում աննախադեպ բարձր աշխատավարձ են սահմանել նրա համար՝ տարեկան 10 միլիոն […] ...