



12:21 05.10.2022
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ:
Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Նիդեռլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական հանձնաժողովի և առցանց բաց քվեարկության միջոցով։ Մրցանակաբաշխությանը ներկայացված էին նաև Նիդեռլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում, որին մասնակցել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
Նշենք, որ ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։
Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։
08:40 12.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:35 12.08.2025
Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին․ UFCUFC Vegas 109-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ Էնթոնի Էռնանդեսն ու Ռոման Դոլիձեն: Ամերիկացի 31-ամյա մարտիկը 4-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է վրացի մարտիկին: Սա Էռնանդեսի 15-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև երկու պարտություն ունի: Ուկրաինան ներկայացնող Դոլիձեի համար էլ սա չորրորդ պարտությունն է, նա նույնպես 15 հաղթանակ ունի: ...
08:30 12.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:22 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների […] ...
08:17 12.08.2025
Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ ՓիմբլեթինUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։ «Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ […] ...
08:12 12.08.2025
Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքումՕգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է […] ...
08:06 12.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 11-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...